Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական

Ծրագրի նպատակն է մշակել և ներդնել  հակամարտությունների բազմակողմանի լուսաբանման կայուն մեխանիզմներ, խթանել Հայաստանում որակյալ մեդիա բովանդակության ստեղծումը։ 

Ծրագիրը բազմաբաղադրիչ, միմյանց հետ փոխկապակցված ու շարունակական գործողություններ պարունակող նախագիծ է։ 

Ծրագրի գործողություններն ուղղված են զինելու լրագրողներին հակամարտությունների լուսաբանման համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։ Ծրագրի շրջանակում անցկացվում են լրագրողական  դպրոցներ, ուսումնական այցեր, հակամարտության թեմայով «Թվապատում․ Aftershock » կոնֆերանսներ, հրապարակվում են լրագրողական նյութեր հակամարտությունների լուսաբանման վերաբերյալ, շարունակվում են «Լրատուն» մեդիա թանգարանի՝ «Հակամարտության լրագրության դրվագներ» ցուցադրությունները մարզերում,  տրվում են դրամաշնորհներ նորարարական մուլտիմեդիա պատմություններ ստեղծելու նպատակով, ստեղծվում է հակամարտությունների լուսաբանման ձեռնարկ և ուսումնական ծրագիր բուհերի համար։ 

Շահառուները հակամարտություններով զբաղվող լրագրողներն են ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։ 

Ծրագիրն իրականացվում է 2023թ. ապրիլ – 2026թ. սեպտեմբեր ժամանակահատվածում HEKS/EPER շվեյցարական եկեղեցու օգնության հիմնադրամի և Bread for the World գերմանական բողոքական եկեղեցիների զարգացման և օգնության գործակալության աջակցությամբ: 

Ծրագրի բյուջեն` 382,000 եվրո:



Leave a Reply