Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագրի նպատակն է ամրապնդել Հայաստանում անաչառ տեղեկատվական միջավայրը՝ աջակցելով լրագրողական սկզբունքների ու բովանդակության որակի բարելավմանը, խթանելով հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների մրցունակությունն ու ֆինանսական կենսունակությունը և ձևավորելով նպաստավոր միջավայր անկախ տեղեկատվական հոսքերի համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին և բովանդակություն ստեղծողներին առաջարկում է հասցեական վերապատրաստումներ և մենթորություն, որոնք հիմնված են նրանց կարիքների պարբերական գնահատման վրա։ Տարբեր ձևաչափերով և մեթոդներով վերապատրաստման ծրագրերը նպատակ ունեն զարգացնելու որակյալ լրագրությունը՝ համատեղ աշխատանքի, փորձառության, նոր հմտությունների ևկարողությունների ձեռքբերման, լավագույն փորձի փոխանակման միջոցով։

Կազմակերպվում են ամենամյա «Թվապատում» մրցույթն ու կոնֆերանսը, որոնք հնարավորություն են տալիս գնահատելու որակյալ, նշանակալի լրագրողական աշխատանքները,  խրախուսելու մասնագիտական  պատասխանատվություն ու համարձակությունը, բարձրացնելու համայնքի հեղինակությունը։

Առաջնորդվելով երկրում մեդիագրագիտությունը տարածելու իր նպատակով, ՄՆԿ-ն համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ խթանելու մեդիագրագիտության ֆորմալ ուսուցումը հանրակրթական դպրոցի նոր չափորոշիչներին համապատասխան և պատրաստում է նոր ռեսուրսներ՝ մարդկանց օգնելու ավելի լավ հասկանալ ու սպառել մեդիան։ Ծրագրի շրջանակում գործում է  Media.am վերլուծական հարթակը, որտեղ քննարկվում է մեդիա ոլորտը և որակյալ լրագրությունը։

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն իրականացվում է 2023-2028 ժամանակահատածում։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

 



Leave a Reply