Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիր

Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանում անաչառ տեղեկատվական միջավայրը՝ աջակցելով լրագրողական սկզբունքներին ու բովանդակության որակին՝ խթանելով հանրային կարևորության լրատվամիջոցների մրցունակությունն ու դիմակայությունը, ձևավորելով նպաստավոր պայմաններ անկախ տեղեկատվական հոսքերի համար։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը լրագրողներին և բովանդակություն ստեղծողներին առաջարկում է նպատակային վերապատրաստումներ և խորհրդատվություն՝ հիմնված նրանց կարիքների պարբերական գնահատման վրա։ Վերապատրաստման ծրագրերի տարբեր ձևաչափերն ու մեթոդները նպատակ ունեն զարգացնել որակյալ լրագրությունը՝ համատեղ աշխատանքի, փորձառության, նոր հմտությունների և կարողությունների, փորձի փոխանակման միջոցով։

Կազմակերպվում են ամենամյա «Թվապատում» մրցույթն ու կոնֆերանսը, որոնք հնարավորություն են տալիս գնահատել լրագրողական որակյալ և նշանակալի աշխատանքները, խրախուսել պատասխանատվությունն ու համարձակությունը, բարձրացնել լրագրողական մասնագիտական համայնքի հեղինակությունը։

Առաջնորդվելով երկրում մեդիագրագիտությունը տարածելու ՄՆԿ-ի նպատակներով, ծրագիրը համագործակցում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ՝ հանրակրթության նոր չափորոշիչին համապատասխան խթանելու մեդիագրագիտության ֆորմալ ուսուցումը, պատրաստում և տրամադրում է նոր ռեսուրսներ, որոնք կօգնեն մարդկանց ավելի լավ հասկանալ ու սպառել մեդիան։ Ծրագիրը նպաստում է նաև մեդիա քննադատության ժանրի զարգացմանը՝ քննարկումներ նախաձեռնելով մեդիա ոլորտի և որակյալ լրագրության մասին։ Աջակցություն է տրամադրվում փաստերի ստուգման ուղղությամբ աշխատող խմբագրություններին՝ ապատեղեկատվության դեմ պայքարելու համար։

Հայաստանի մեդիայի զարգացման ծրագիրն իրականացվում է 2023-2028թ․թ։

Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝

  • մեդիա տուրեր, որակավորման դպրոցներ և արագ արձագանքման աշխատարաններ նոր մասնագիտացումների, մոդելների ու գործիքների թեմաներով,
  • խմբագրության, լրատվամիջոցի կարիքների հիման վրա մշակված խորհրդատվություն
  • «Թվապատում» լրագրողական կատարելության ամենամյա մրցույթ,
  • «Թվապատում» ամենամյա մեդիա կոնֆերանս,
  • մեդիագրագիտության նորարարական շտեմարաններ տարբեր խմբերի համար,
  • մեդիագրագիտության վերապատրաստման ծրագրեր և ուսուցում դասավանդողների համար,
  • մեդիագրագիտության հանրահռչակման ամենամյա շաբաթ,
  • սեփական վիդեո և մուլտիմեդիա բովանդակության արտադրություն,
  • am վերլուծական հարթակ։

Ծրագրի բյուջեն 2,896,232 ԱՄՆ դոլար է։

Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Ծրագիրն իրականացնում է Ինտերնյուս կազմակերպությունը՝ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Երևանի մամուլի ակումբի և «Զինք» միջազգային կազմակերպության հետ համատեղ։

 



Leave a Reply