Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացում և առաջնորդության խթանում

Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում վերջիններիս ակտիվ մասնակցությունը խթանելու համար։

Ծրագրի առաջնային շահառուները՝ երիտասարդական կազմակերպությունները, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների հնարավորություն կստանան, այդ թվում՝ արդյունավետ կառավարման և զարգացման համար։ Այդ նպատակին կծառայեն տարբեր ուղղվածության դրամաշնորհները, տարբեր  ձևաչափերի ուսումնական ծրագրերը, նորարարական հավաքները, խորհրդատվությունները։

Ծրագրում կարևոր բաղադրիչ է նաև մեդիագրագիտությունը և մեդիակրթությունը, դրանց տեսական և կիրառական գործողությունները, ինչը կօգնի նաև երիտասարդներին արդյունավետ հաղորդակցվել և բարձրաձայնել խնդիրները։

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» բաղադրիչը ներառելու է՝

  • Մեդիագրագիտության շտեմարանի ստեղծում․ առձեռն ու առցանց գործիքակազմ՝ աուդիո-վիզուալ բաղադրիչներով
  • Մեդիագրագիտության դպրոց, որի շրջանակում կտրամադրվեն նաև դրամաշնորհներ
  • Փաստերի ստուգման դպրոց (դրամաշնորհների տրամադրմամբ)
  • «Ես եմ մեդիան» թվային ինֆլուենսերների դպրոց (դրամաշնորհներ տրամադրմամբ)
  • Հեռուստատեսային հաղորդումների շարք
  • Մեդիագրագիտության շաբաթ (յուրաքանչյուր տարի)

Ծրագիրն իրականացնում է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ Վորլդ Վիժն Հայաստանի, Մեդիա Նախաձեռնությունների կնետրոնի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնության կենտրոնի» հետ համատեղ։

Ծրագիրն իրականացվում է 2023 թ․մարտ – մայիս 2026 թ․:

 



Leave a Reply