- July 20, 2023
- Posted by: admin
- Category:


Ծրագրի նպատակն է լրացնել հայաստանյան տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։ Աջակցելով որակյալ և փաստահեն մեդիա բովանդակության ստեղծմանը՝ ծրագիրը միտված է նաև նպաստել լրատվամիջոցների և լրագրողների համագործակցությանն ու գիտելիքների, փորձի փոխանակմանը։
Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին։
Ծրագրի շահառուներն են Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները և այն մարզային հեռարձակողները, որոնց նախագծերն իրականացվելու/տարածվելու են նաև առցանց հարթակներում։
«Անկախ մեդիա բովանդակության ստեղծում» ծրագիրն իրականացվում է 2022 դեկտեմբեր -2024 սեպտեմբեր ժամանակահատվածում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ Ինտերնյուս ամերիկյան կազմակերպության հետ համատեղ։
Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ $260,115։