Անկախ մեդիա բովանդակության ստեղծում

Ծրագրի նպատակն է լրացնել հայաստանյան տեղեկատվական դաշտի առկա բացերը (թեմատիկ, ժանրային և այլ), բարձրացնել  լրատվամիջոցների և հանրության դիմակայունությունը ուղղորդված, ապատեղեկատվություն պարունակող պատումների նկատմամբ։ Աջակցելով որակյալ և փաստահեն մեդիա բովանդակության ստեղծմանը՝  ծրագիրը միտված է նաև նպաստել լրատվամիջոցների և լրագրողների համագործակցությանն ու գիտելիքների, փորձի փոխանակմանը։

Ծրագիրը շեշտադրում է սոցիալ-տնտեսական խնդիրների լուսաբանումը, ինչպես նաև դրանց ազդեցությունն ու առնչությունը մարդու իրավունքներին։

Ծրագրի շահառուներն են Հայաստանում գրանցված առցանց լրատվամիջոցները և այն մարզային հեռարձակողները, որոնց նախագծերն իրականացվելու/տարածվելու են նաև առցանց հարթակներում։

Ծրագիրն իրականացվում է 2022 դեկտեմբեր -2024 սեպտեմբեր ժամանակահատվածում Ինտերնյուս կազմակերպության հետ համատեղ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 260,115 դոլլար։

 

 

 

 

 



Leave a Reply