- November 22, 2019
- Posted by: admin
- Category:
Համացանցային հարթակ media.am-ը ստեղծված է օգնելու Հայաստանի տարբեր շրջանների լրագրողներին՝ արագ և հեշտությամբ գտնել մեդիայի մասին տեղեկությունը, ուսումնասիրել թարմացված մասնագիտական գրականությունը և կանոնները, ԶԼՄ-ների մասին նոր հետազոտությունները, հրապարակումները և ներգրավել ֆորումներում:
Media.am-ը փորձում է զարգացնել մեդիա քննադատության ժանրը: Մեդիագրագիտությունը media.am-ի կարևոր ուղղություններից է։ Փաստերի ստուգման ժանրը, որպես մեդիագրագիտության կարևոր մասն, ներկայացված է media.am-ում։
Բովանդակությունը
Նյուսրում-ը Media.am-ի լուրերի սենյակն է:
Տեսակետ-ում կգտնեք հարցազրույցներ մեդիա դաշտի մարդկանց, քաղաքականություն իրականացնողների հետ:
Քննադատ-ը մեդիա վերլուծությունների սենյակն է:
Vox Populi-ին ժողովրդական մեդիավերլուծության տեղն է:
Լաբորատորիա-ն ուսումնական սենյակ է, որտեղ տեղադրվում են լրագրողական գրքեր, մեդիայի տարբեր ոլորտների ու նորարարությունների մասին պրեզենտացիաներ, մեդիա թեմատիկայով լավագույն դասախոսությունների վիդեո և աուդիո տարբերակներ:
Հայտարարություն-ը լրագրողների համար կրթական, վերապատրաստման, փոխանակման ծրագրերի մասին հայտարարությունների, լրագրողական մրցույթների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման տեղ է:
Խաչմերուկ բաժինը հակամարտությունների լուսաբանման մասին հոդվածների համար է։
Ստուգված է: Փաստերի ստուգման թիմը բացահայտում է ապատակեղեկատվության դեպքերը։
Պատկեր բաժնում տեղադրվում են լուսանկարներ մեդիայի, մեդիայի աշխատանքի, ասելիքի մասին:
Դեպքի վայրում բաժինը լրագրողի աշխատանքի ու լրագրողի կերպարը ներկայացնող վիդեո պատմությունների շարք է։
Գրադարանում բաժինը շաբաթական կտրվածքով վիդեո հարցազրույցների շարք է՝ զրույցներ մեդիայի մասին, ընթացիկ մեդիա իրադարձությունների քննարկում։
Ռեինֆորմացիա բաժնում ներկայացնում են Հայաստանում սոցիալ-տնտեսական ոլորտում իրականացվող փոփոխություններին մեդիա արձագանքը:
Քարտադարանը տեղ է բացատրական լրագրության համար՝ այն բարդ տեղեկատվությունը ներկայացնում է պարզեցված հարցերի և պատասխանների տեսքով:
Էնցիկլոմեդիա բաժինը մեդիագրագիտության մասին փոդքասթների շարք է։
Media.am-ը ունի նաև հայկական լրատվամիջոցների տվյալների դասակարգված բազա: