Մանկությունը՝ նշանառության տակ

«Մանկությունը՝ նշանառության տակ» նախագիծը ՄՆԿ ենթադրամաշնորհային ծրագրերից է:

Ֆոտոլրագրող Անի Գևորգյանն ու լրագրող Շուշան Փափազյանը վավերագրել են 2016-23 թթ ընթացքում Արցախում ադրբեջանական ագրեսիայի և հրետանակոծության հետևանքով մահացած հինգ երեխաների պատմություններն ու նրանց ընտանիքների ճակատագրերը:

Նախագծի գրանցած հաջողության արդյունքում ծնվել է համանուն ցուցահանդեսի գաղափարը, որը բացվեց մայիսի 15-ից Ժամանակակից արվեստի ինստիտուտում, քանի որ նախագծի հեղինակների համար կարևոր էր այս պատմությունները վերածել նաև տեսողական արխիվի՝ լրագրողական դիտանկյունից հեռանալով։

Շուշան Փափազյանն ասում է, որ այս կերպ ևս մեկ անգամ կարողացել ենք հարգել այս ընտանիքների կորուստը և ձայն տալ նրանց:

Անի Գևորգյանի խոսքով՝ ամենաարժեքավորն այն էր, որ այցելուների մեջ էին ոչ միայն արվեստով ու այս թեմայով հետաքրքրված մարդիկ, այլև ուսանողներ, ինչը ևս մի հնարավորություն էր ցույց տալու զգայուն թեմաների լուսաբանման նրբությունները:

Ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 7-ը՝ Ժամանակակից արվեստի ինստիտուտում՝ Ավետ Ավետիսյան 47 հասցեում։


Նախագիծը իրականացվել է «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում։



Leave a Reply