«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանս

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մասնակցել «Թվապատում․ Aftershock 2022» կոնֆերանսին քննարկելու պատերազմի և ճգնաժամի պայմաններում մեդիայի աշխատանքը։ Կոնֆերանսը տեղի կունենա դեկտեմբերի 20-21-ը, Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի դահլիճում, հասցեն՝ (Մելիք-Ադամյան 2/2, 2-րդ հարկ):

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել հետևյալ հղումով։
Գրանցված մասնակիցները կստանան ամբողջական տեղեկատվություն կոնֆերանսի վերաբերյալ։

Մշտապես արձագանքելով երկրում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին՝ մենք պարբերաբար անդրադառնում ենք ցավալի արդիականությունը պահպանող հակամարտությունների լուսաբանման թեմային։ «Թվապատում․Aftershock 2022»-ի օրակարգում էլ այս անգամ Հայաստանում, Ուկրաինայում և տարածաշրջանում չավարտվող պատերազմների, հակամարտությունների, ճգնաժամերի լուսաբանման մարտահրավերներն են։

Մեր գործընկերները Մոլդովայից, Բելառուսից, Լիտվայից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից կխոսեն թեժ կետերում աշխատանքի բարդությունների, լրագրողների անվտանգության, էթիկայի, փաստերի ստուգման, ժանրերի ու ձևաչափերի կիրառման և այլ մասնագիտական խնդիրներ մասին։
«Թվապատում․ Aftershock 2022»-ը լրագրողների, խմբագիրների, մենեջերների, մեդիա փորձագետների և ուսանողների համար է։

Հիմնական աշխատանքային լեզուներն են հայերենն ու անգլերենը՝ համաժամանակյա թարգմանությամբ:
«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանսի մասին տեղեկությունն ու նորությունները տարածելու և գտնելու համար կիրառվում է #Tvapatumaftershock22 հեշթեգը։


«Թվապատում․ Aftershock 2022» մեդիա կոնֆերանսը կազմակերպվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների և հմտությունների ամրապնդում» ծրագրի և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Ուկրաինական պատերազմի տեղեկատվական արձագանքը Հայաստանում» ծրագրի շրջանակում։



Leave a Reply