«Թվապատում․ էկոնոմX»-ը լուծումներ է փնտրում X-անհայտների համար

ՏնտեսությունxՄեդիա կարգախոսով «Թվապատում» կոնֆերանսը այս տարի քննարկելու է տնտեսության լուսաբանման խնդիրները։

ԱՄՆ-ից, Բոսնիա և Հերցեգովինայից, Գերմանիայից, Շվեդիայից, Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Վրաստանից ու Հայաստանից անվանի և վստահելի լրատվամիջոցների լրագրողները և խմբագիրները քննարկելու են տնտեսության մասին պատմելու հետաքրքիր ձևաչափերը, բարդ հասկացությունները պարզ լեզվով բացատրելու հնարքները, լրագրողական հետաքննություններըև ճգնաժամային տնտեսության մասին պատմությունները, ապագա լրագրողների կրթությունը, մեդիա բիզնեսի ապագան և այլ հարցեր։

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջոն Ջ. Ալլելոն իր բացման խոսքում նշեց․ «Տնտեսական այս անորոշության պայմաններում կարևոր է քաղաքացիների համար հստակ, փաստերի վրա հիմնված լրագրության հասանելիությունը։ Սա է՛լ ավելի կարևոր է ապատեղեկատվության և դրա նկատմամբ հանրության խոցելիության համատեքստում»:

«Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսի բանախոսները լուծումներ կփնտրեն բազմաթիվ X-անհայտների համար։ Ինչո՞ւ են տնտեսական խնդիրները հաճախ բարդ ու շփոթեցնող։ Ինչպե՞ս ճիշտ լուսաբանել դրանք։ Ինչպե՞ս են լրագրողներն օգնում մարդկանց հասկանալ տնտեսական գործընթացները։ Այս հարցերն ու դրանց հնարավոր պատասխանները կհնչեն կոնֆերանսի երկու օրերին։

«Թվապատում ԷկոնոմX» կոնֆերանսի բանախոսներն են՝

● Ալեքսանդր Ամզին – մեդիա խորհրդատու, Мы и Жо հարթակի հիմնադիր, Լատվիա

● Աննե Մոսթու – Բլումբերգ լրատվականի թղթակից, ԱՄՆ

● Բրյուս Գելերման – WBUR Բոստոնի հանրային ռադիոյի ավագ լրագրող, ԱՄՆ

● Ջորջ Գոգուա – Mediachecker.ge լրատվականի գլխավոր խմբագիր, Վրաստան

● Ինդրե Մակարայտիտե – Ազգային ռադիոյի և հեռուստատեսության լրագրող, Լիտվա

● Յակուբ Պարուշինսկի – Independent լրատվականի ֆինանսական տնօրեն, Ուկրաինա

● Մարգարիտա Անտիձե – GIPA-ի դասախոս, Tribune.com լրատվական կայքի խմբագիր, Վրաստան

● Մարգարիտա Լյուտովա – Дождь ՀԸ տնտեսական լրագրող, հաղորդավար, ՌԴ

● Մարտա Օրոց – Business Insider լրատվական կայքի բիզնես բաժնի խմբագիր, Գերմանիա

● Միրանդա Պատրուչիչ – Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաղորդման նախագիծ, փոխխմբագիր, Բոսնիա և Հերցեգովինա

● Պեր Ագերման – լրագրող, Շվեդիա

● Ռոբերտ Սմիթ – Planet Money փոդթասթ ալիքի հիմնադիր, ԱՄՆ։

«Թվապատում» մեդիա կոնֆերանսը կազմակերպում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Leave a Reply