Ինֆորմացիան՝ փոփոխությունների ուժ
Մեր արտադրությունը
-
Ազատ շուկա, կանաչ էներգիա
Free Electricity Market Green Energy from Media Initiatives Center on Vimeo.
February 14, 2023 -
Ազատ շուկա, ճկուն գին
Free Electricity Market Flexible Price from Media Initiatives Center on Vimeo.
February 14, 2023 -
Ազատ շուկա, արդարացի գնագոյացում
Free Electricity Market Fair Pricing from Media Initiatives Center on Vimeo.
February 14, 2023 -
Ազատ շուկա, ազատ ընտրություն
Free Electricity Market Free Choice from Media Initiatives Center on Vimeo.
February 14, 2023


Մարդիկ են մեդիան
Մեդիայի մասին արդի պատմություններ, խոսքի ազատության խնդիրների վերհանում, լրագրողական քննարկումներ, լրատվամիջոցների կառավարման ու զարգացման միտումներ, վերլուծական և բանավճային հարթակ:
Նորություններ
-
Մոնետիզացիայի հնարավորություններ մեդիայի համար. ինչպես գտնել եկամտի նոր աղբյուրներ
Մեդիա կառավարման այս դասընթացը թվային աշխարհում խմբագրությունների համար եկամտի այլընտրանքային աղբյուրներ գտնելու, դրանց ներուժն ու ռիսկերը գնահատելու և այդ հաշվարկների հիման վրա փորձնական բիզնես նախագծեր մշակելու մասին է։ Դասընթացը վարելու է մեդիա փորձագետ, մենեջեր Գալինա Մալիշևսկայան։ Նա հեղինակել է «Ժամանակակից մեդիա միջավայր․ ինչպե՞ս հասնել սեփական լսարանին» վիդեոդասերի շարքը և Deutsche Welle ակադեմիայի հետ 2023-ին մշակել է բելառուսական անկախ մեդիայի աջակցության ռազմավարական ծրագիրը։ Այժմ զբաղվում է փորձագիտական աշխատանքով և բիզնես խորհրդատվություն է տրամադրում խմբագրություններին։ Դասընթացը սկսվելու է 2026թ-ի փետրվարին և տևելու է 2 շաբաթ։ Դասերը կազմակերպվելու են առցանց, շաբաթական՝ 3 օր, յուրաքանչյուրը՝ 2 ժամ տևողությամբ: Կարող են դիմել ինչպես մեդիա մենեջերները, խմբագիրները, այնպես էլ լրատվամիջոցի մենեջմենթում ներգրավված այլ մասնագետներ, որոնք իրենց լրատվամիջոցի հնարավորությունները մոնետիզացնելու գաղափարներ ունեն։ Դասընթացի արդյունքում լրատվամիջոցի համար բիզնես նախագիծ մշակելը մասնակցության պարտադիր պայման է։ Մասնակիցների ընտրությունը կատարվելու
January 19, 2026 -
«Թվապատում 2025»-ը հայտարարեց մրցանակակիրներին
Դեկտեմբերի 11-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ամփոփեց «Թվապատում 2025» ամենամյա լրագրողական մրցույթի արդյունքները։ Արդեն տասնմեկերորդ տարին անընդմեջ անցկացվող «Թվապատում» մրցույթի առանցքում որակյալ և պատասխանատու լրագրության զարգացումն է, մարդակենտրոն պատմությունների ստեղծումն ու տարածումը, նորարար մոտեցումների, ժամանակակից գործիքների կիրառումը, մասնագիտական էթիկայի սկզբունքների պահպանումը և արժևորումը։ Պահպանելով «լրագրողներին պետք է գնահատեն լրագրողները» սկզբունքը՝ այս տարի հանձնաժողով էինք հրավիրել «Թվապատման»
December 15, 2025 -
Բիզնես զարգացումից մինչև մոնետիզացիա․ եռօրյա դասընթաց մեդիա մենեջերների համար
Երեք օր 9 մեդիա մենեջերների հետ աշխատեցինք լրատվամիջոցների բիզնես զարգացման հնարավորությունների ուղղությամբ՝ սեփական առաքելությունը ուրվագծելուց մինչև լսարանի հետ ավելի խորքային ու արդյունավետ աշխատանքի մեխանիզմների ուսումնասիրություն։ Նախ գովազդային, մարքեթինգային ու հանրային կապերի ընկերությունների ղեկավարների հետ քննարկեցինք Հայաստանի մեդիա շուկայի ընթացիկ միտումներն ու մարտահրավերները։ Ապա հաջորդ 2 օրերի ընթացքում միջազգային փորձագետի հետ փորձեցինք հասկանալ, թե հանրային նշանակության
November 21, 2025 -
Աջակցություն լրատվամիջոցներին՝ վստահելի տեղեկատվություն հանրությանը
Նոյեմբերի 10-ին Մեդիա նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը պայմանագրեր ստորագրեց ինը լրատվամիջոցի հետ՝ բովանդակության ստեղծման և ռազմավարական զարգացման դրամաշնորհների տրամադրման համար։ Մրցույթի նպատակն է խթանել հասարակական հետաքրքրություն ունեցող թեմաների շուրջ քննարկումը և ամրապնդել հանրային նշանակություն ունեցող լրատվամիջոցների կայունությունն ու կենսունակությունը։ Այս ծրագրերի շրջանակներում ստեղծվող լրագրողական նյութերը միտված են ունեն լրացնելու տեղեկատվական բացերը և լսարանին տրամադրելու խորքային
November 10, 2025




