Ստուգված է․ փաստերի ստուգման ուսումնական ծրագիր

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է փաստերի ստուգման ծրագիր։ Այն կմեկնարկի 2020 թվականի մարտին երկու կարճ դասընթացով (յուրաքանչյուրը մեկ օր տևողությամբ)։ Ծրագրի մասնակիցները կաշխատեն media.am-ի փաստերի ստուգման խմբի հետ և հնարավորություն կունենան դիմելու ՄՆԿ-ի հայտարարած փաստերի ստուգման թեմայով դրամաշնորհային մրցույթին։

Փաստերի ստուգումը դարձել է ժամանակակից լրագրության կարևոր  մասնագիտացումներից մեկը: Կեղծ լուրերի տարածման մասշտաբներին զուգընթաց՝ խմբագրություններում ավելանում է այս գործում հմտացած մասնագետների  պահանջարկը։  

Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։
Դիմել կարող են ինչպես լրագրողներ, այնպես էլ հետազոտողներ, ովքեր

– ծանոթ են հայաստանյան լրատվական և քաղաքական դաշտին,
– կարողանում են աշխատել տվյալների բազաների հետ,
– կարևորում են փաստերը,
– ունեն հետազոտական/հետաքննական հմտություններ,
– հետևողական են և ուշադիր։

Արդյունքում մասնակիցները

– կծանոթանան փաստերի ստուգման գործիքներին և մեխանիզմներին,
– կսովորեն պարզ ներկայացնել բարդ տեղեկությունը,
– կհանդիպեն տեղական և միջազգային լավագույն փորձագետներին,
– կաշխատեն media.am կայքի փաստերի ստուգման թիմի հետ,
– կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերն իրականացնելու համար։

——————–

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մարտի 13-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ 010 583620 (122) հեռախոսահամարով։

———————

Դասընթացը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Leave a Reply