- 27 Փետրվարի, 2020
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ




Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է փաստերի ստուգման ծրագիր։ Այն կմեկնարկի 2020 թվականի մարտին երկու կարճ դասընթացով (յուրաքանչյուրը մեկ օր տևողությամբ)։ Ծրագրի մասնակիցները կաշխատեն media.am-ի փաստերի ստուգման խմբի հետ և հնարավորություն կունենան դիմելու ՄՆԿ-ի հայտարարած փաստերի ստուգման թեմայով դրամաշնորհային մրցույթին։
Փաստերի ստուգումը դարձել է ժամանակակից լրագրության կարևոր մասնագիտացումներից մեկը: Կեղծ լուրերի տարածման մասշտաբներին զուգընթաց՝ խմբագրություններում ավելանում է այս գործում հմտացած մասնագետների պահանջարկը։
Մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։
Դիմել կարող են ինչպես լրագրողներ, այնպես էլ հետազոտողներ, ովքեր
— ծանոթ են հայաստանյան լրատվական և քաղաքական դաշտին,
— կարողանում են աշխատել տվյալների բազաների հետ,
— կարևորում են փաստերը,
— ունեն հետազոտական/հետաքննական հմտություններ,
— հետևողական են և ուշադիր։
Արդյունքում մասնակիցները
— կծանոթանան փաստերի ստուգման գործիքներին և մեխանիզմներին,
— կսովորեն պարզ ներկայացնել բարդ տեղեկությունը,
— կհանդիպեն տեղական և միջազգային լավագույն փորձագետներին,
— կաշխատեն media.am կայքի փաստերի ստուգման թիմի հետ,
— կստանան դրամաշնորհներ իրենց նախագծերն իրականացնելու համար։
———————
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև մարտի 13-ը։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ 010 583620 (122) հեռախոսահամարով։
———————
Դասընթացը կազմակերպվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում: