- April 18, 2026
- Posted by: admin
- Category: Նորություններ
Ապրիլի 17-18-ը Երևանում անցկացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում․ Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսը։
Այս տարվա թեման՝ մեդիան պատերազմի և ճգնաժամի ժամանակ, ցավոք շարունակում է մնալ չափազանց արդիական։ Այսօրվա աշխարհում, որտեղ շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները՝ այդ թվում մեր տարածաշրջանում, լրագրությունը կանգնած է լուրջ փորձությունների առաջ։
Կոնֆերանսի ընթացքում փորձեցինք հասկանալ որն է մեդիայի դերը՝ հայտնվելով պատերազմի և խաղաղության մեջտեղում, տեղեկատվական բախումների և ներքին բևեռացման պայմաններում, շարունակական ճգնաժամերի միջավայրում։
Մեր գործընկերները Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից և Հայաստանից խոսեցին տեղեկատվական պատերազմի, խաղաղության լրագրության, մեդիայում ատելության խոսքի, մասնագիտական էթիկայի, ապատեղեկատվության ու փաստերի ստուգման, աղբյուրների և տվյալների հետ աշխատելու մասին։
«Թվապատում․ Aftershock 2026» կոնֆերանսի բանախոսներն էին՝
- Ալեքսանդր Մաքքիվեր, This Week in Northern Syria տեղեկագրի հիմնադիր և հեղինակ, հետազոտող, ԱՄՆ
- Գիվի Գիգիթաշվիլի, Atlantic Council, հետազոտող, Վրաստան/Ֆրանսիա
- Գուրամ Ռոգավա, անկախ լրագրող, Վրաստան
- Մարկ Պոդբերեզին, Լեհաստանի հանրային հեռուստատեսություն, հատուկ թղթակից, Լեհաստան
- Միխայիլ Դորոշեվիչ, LT, գլխավոր խմբագիր, Լիտվա
- Ռուսլանա Բրիանսկա, Hromadske Radio-ի գործադիր տնօրեն, Ուկրաինա
- Փունե Ղոդուսի, BBC-ի Global Partnerships-ի ղեկավար, մեկնաբան, խմբագիր, Մեծ Բրիտանիա
- Օլգա Գնատկովա, NewsMaker.md, զարգացման տնօրեն, համահիմնադիր, Մոլդովա
- Արա Թադևոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն
- Արտակ Ալեքսանյան, NewMag-ի գործադիր տնօրեն
- Արևիկ Սահակյան, Factor TV-ի գործադիր տնօրեն
- Գևորգ Թոսունյան, լրագրող, Սիվիլնեթ
- Յանա Յանիկյան, “Media Systems” գործակալության տնօրեն
- Կարեն Հարությունյան, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր
- Նաիրա Նազարյան, Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար
- ՆելլիՌաֆայելյան, լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
- Շուշան Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր
- Սամվել Մելիքսեթյան, «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
- Սերգեյ Ուսնունց, Skill Event Marketing ընկերության հիմնադիր
- Տաթևիկ Խաչատրյան, լրագրող, «Փոդքաթ»-ի համահեղինակ
- Տաթևիկ Վարդևանյան, IDBank/Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար
- Քրիստինա Բարսեղյան, Հետքի տնօրեն։
«Թվապատում․ Aftershock 2026» կոնֆերանսի մասին հոդվածները կարող եք կարդալ՝
Պատմել՝ նույնիսկ երբ վտանգավոր է․ «Թվապատում․ Aftershock 2026»
Գուրամ Ռոգավա․ «երբ լուսաբանման առարկան լրագրողն է»
«Tvapatum: Aftershock 2026»-ը կազմակերպվում է շվեյցարական HEKS/EPER և գերմանական Brot für the World կազմակերպությունների աջակցությամբ՝ «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում։






