«Թվապատում․ Aftershock 2026» մեդիա կոնֆերանս

Ապրիլի 17-18-ը Երևանում անցկացվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում․ Aftershock 2026» տարածաշրջանային կոնֆերանսը։

Այս տարվա թեման՝ մեդիան պատերազմի և ճգնաժամի ժամանակ, ցավոք շարունակում է մնալ չափազանց արդիական։ Այսօրվա աշխարհում, որտեղ շարունակվում են պատերազմներն ու հակամարտությունները՝ այդ թվում մեր տարածաշրջանում, լրագրությունը կանգնած է լուրջ փորձությունների առաջ։

Կոնֆերանսի ընթացքում փորձեցինք հասկանալ որն է մեդիայի դերը՝ հայտնվելով պատերազմի և խաղաղության մեջտեղում, տեղեկատվական բախումների և ներքին բևեռացման պայմաններում, շարունակական  ճգնաժամերի միջավայրում։

Մեր գործընկերները Մեծ Բրիտանիայից, Սիրիայից, Մոլդովայից, Ուկրաինայից, Վրաստանից, Լեհաստանից և Հայաստանից խոսեցին տեղեկատվական պատերազմի, խաղաղության լրագրության, մեդիայում ատելության խոսքի, մասնագիտական էթիկայի, ապատեղեկատվության ու փաստերի ստուգման, աղբյուրների և տվյալների հետ աշխատելու մասին։

«Թվապատում․ Aftershock 2026» կոնֆերանսի բանախոսներն էին՝

  • Ալեքսանդր Մաքքիվեր, This Week in Northern Syria տեղեկագրի հիմնադիր և հեղինակ, հետազոտող, ԱՄՆ
  • Գիվի Գիգիթաշվիլի, Atlantic Council, հետազոտող, Վրաստան/Ֆրանսիա
  • Գուրամ Ռոգավա, անկախ լրագրող, Վրաստան
  • Մարկ Պոդբերեզին, Լեհաստանի հանրային հեռուստատեսություն, հատուկ թղթակից, Լեհաստան
  • Միխայիլ Դորոշեվիչ, LT, գլխավոր խմբագիր, Լիտվա
  • Ռուսլանա Բրիանսկա, Hromadske Radio-ի գործադիր տնօրեն, Ուկրաինա
  • Փունե Ղոդուսի, BBC-ի Global Partnerships-ի ղեկավար, մեկնաբան, խմբագիր, Մեծ Բրիտանիա
  • Օլգա Գնատկովա, NewsMaker.md, զարգացման տնօրեն, համահիմնադիր, Մոլդովա
  • Արա Թադևոսյան, Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն
  • Արտակ Ալեքսանյան, NewMag-ի գործադիր տնօրեն
  • Արևիկ Սահակյան, Factor TV-ի գործադիր տնօրեն
  • Գևորգ Թոսունյան, լրագրող, Սիվիլնեթ
  • Յանա Յանիկյան, “Media Systems” գործակալության տնօրեն
  • Կարեն Հարությունյան, Սիվիլնեթի գլխավոր խմբագիր
  • Նաիրա Նազարյան, Ucom-ի հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար
  • ՆելլիՌաֆայելյան, լրագրող, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն
  • Շուշան Հարությունյան, «ԱքսելՄոնդրիան» հաղորդակցության ընկերության հիմնադիր
  • Սամվել Մելիքսեթյան, «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ
  • Սերգեյ Ուսնունց, Skill Event Marketing ընկերության հիմնադիր
  • Տաթևիկ Խաչատրյան, լրագրող, «Փոդքաթ»-ի համահեղինակ
  • Տաթևիկ Վարդևանյան, IDBank/Idram-ի հաղորդակցության և սոցիալական պատասխանատվության ծրագրերի վարչության ղեկավար
  • Քրիստինա Բարսեղյան, Հետքի տնօրեն։

«Թվապատում․ Aftershock 2026» կոնֆերանսի մասին հոդվածները կարող եք կարդալ՝

Պատմել՝ նույնիսկ երբ վտանգավոր է․ «Թվապատում․ Aftershock 2026»

Գուրամ Ռոգավա․ «երբ լուսաբանման առարկան լրագրողն է»


«Tvapatum: Aftershock 2026»-ը կազմակերպվում է շվեյցարական HEKS/EPER և գերմանական Brot für the World կազմակերպությունների աջակցությամբ՝ «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում։



Leave a Reply