Թվապատում. Aftershock 2020

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի «Թվապատում» մեդիա կոնֆերանսը 2020-ին փոխում է իր ձևաչափը՝ արձագանքելով իրադարձություններին և ստեղծված պայմաններին։

«Թվապատում․ Aftershock 2020»-ն անցկացվելու է առցանց բանախոսությունների, քննարկումների, դիտումների ձևով։ Փորձելու ենք օգնել լրագրողներին հաղթահարել անցնող տարվա հետցնցումները մասնագիտական քննարկումների և գործընկերների փորձին ծանոթանալու միջոցով։

Այս տարի «Թվապատում․ Aftershock 2020»-ի առանցքում աշխարհի տարբեր անկյուններում ընթացող հակամարտությունների լուսաբանումն է, այլ երկրների լրագրողների փորձը, նրանց ստեղծած լրագրողական պատմությունները, որոնք կարողացել են լսարանի ուշադրությունն ուղղել դեպի մարդկային կյանքի ողբերգությունը։

ԱՄՆ-ի, Բելգիայի, Նոր Զելանդիայի, Եգիպտոսի, Մեծ Բրիտանիայի, Իսրայելի, Հայաստանի և այլ երկրներից մասնագետները քննարկելու են մեդիայի աշխատանքը ճգնաժամերի և հակամարտությունների ժամանակ՝ լրագրողների անվտանգության, մասնագիտական էթիկայի, փաստերի ստուգման, աղբյուրների հետ աշխատանքի, բաց և փակ տվյալների, նորարարական գործիքների կիրառման և այլ տեսանկյուններից։

«Թվապատում․ Aftershock» շարքը մեկնարկում է դեկտեմբերին և կշարունակվի մինչև փետրվարի վերջ։ Մասնակցության համար անհրաժեշտ է հետևել Թվապատում մեդիա կոնֆերանսի կայքին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջին, նախապես գրանցվել և ամրագրել ձեր մասնակցությունը բանախոսություններին։



Leave a Reply