Ուսումնական ծրագրերի համակարգող

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգող։

Աշխատանքային պարտականություններ

  • աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,
  • համակարգել փոքրածավալ ծրագրերը,
  • կազմակերպել դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ լրագրողների և այլ թիրախային խմբերի համար,
  • փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ, բանակցել նրանց հետ, կազմել աշխատանքային պայմանների նախնական տարբերակները, պայմանագրերը, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և պահպանել կապը,
  • սերտորեն աշխատել հաղորդակցության մասնագետի հետ, տարածել դասընթացների, կոնֆերանսների և կրթական այլ միջոցառումների հայտարարություններ, կազմել հայտարարությունների և հայտերի ձևեր, աջակցել դասընթացների նյութերի մշակման, պատրաստման և թարգմանության հարցում,
  • մասնակցել ուսումնական ծրագրերի գնահատման մեթոդաբանության մշակմանը, անցկացնել գնահատում,
  • աջակցել բաժնի ղեկավարին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ինքնուրույն պատրաստել ծրագրերի բովանդակային հաշվետվությունները,
  • հաղորդակցվել դասընթացների մասնակիցների հետ, կանխել և լուծել հնարավոր խնդիրները,
  • պատրաստել ուսումնական ծրագրերին առնչվող փաստաթղթեր, ցուցակներ, ծրագրեր, ապահովել փաստաթղթերի կառավարումը բաժնի օգնականի հետ համատեղ,
  • անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություն,
  • աջակցել գաղափարների մշակման, հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
  • կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարություններ։

Պահանջվող որակավորումներ

  • բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
  • նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ, մեդիա ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
  • ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիք և հմտություններ,
  • հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
  • գիտելիք հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
  • համակարգչին գերազանց տիրապետում (նվազագույնը՝ Word, Excel, Internet browsers), օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիք, մեդիա գործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
  • քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
  • հետաքրքրասիրություն, արագ սովորելու, սեղմ ժամկետներում և նոր պայմաններում ինքնուրույն աշխատելու ունակություն, տեխնոլոգիաներին և նոր գործիքներին տիրապետելու պատրաստակամություն:

Դիմելու կարգը

Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 26-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

 



Leave a Reply