- November 10, 2023
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
No Comments
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է ուսումնական ծրագրերի համակարգող։
Աշխատանքային պարտականություններ
- աջակցել ուսումնական բաժնի ղեկավարին ռազմավարության, դասընթացների բովանդակության և ծրագրերի մշակման աշխատանքներում,
- համակարգել փոքրածավալ ծրագրերը,
- կազմակերպել դասընթացներ և այլ կրթական միջոցառումներ լրագրողների և այլ թիրախային խմբերի համար,
- փնտրել դասընթացավարներ ու փորձագետներ, բանակցել նրանց հետ, կազմել աշխատանքային պայմանների նախնական տարբերակները, պայմանագրերը, թարմացնել դասընթացավարների տվյալների բազան և պահպանել կապը,
- սերտորեն աշխատել հաղորդակցության մասնագետի հետ, տարածել դասընթացների, կոնֆերանսների և կրթական այլ միջոցառումների հայտարարություններ, կազմել հայտարարությունների և հայտերի ձևեր, աջակցել դասընթացների նյութերի մշակման, պատրաստման և թարգմանության հարցում,
- մասնակցել ուսումնական ծրագրերի գնահատման մեթոդաբանության մշակմանը, անցկացնել գնահատում,
- աջակցել բաժնի ղեկավարին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև ինքնուրույն պատրաստել ծրագրերի բովանդակային հաշվետվությունները,
- հաղորդակցվել դասընթացների մասնակիցների հետ, կանխել և լուծել հնարավոր խնդիրները,
- պատրաստել ուսումնական ծրագրերին առնչվող փաստաթղթեր, ցուցակներ, ծրագրեր, ապահովել փաստաթղթերի կառավարումը բաժնի օգնականի հետ համատեղ,
- անհրաժեշտության դեպքում կատարել բանավոր և գրավոր թարգմանություն,
- աջակցել գաղափարների մշակման, հայտերի պատրաստման, ծրագրերի ղեկավարման և կառավարման հարցերում,
- կատարել տվյալ հաստիքի շրջանակում այլ հանձնարություններ։
Պահանջվող որակավորումներ
- բարձրագույն կրթություն լրագրության, հաղորդակցության, կրթության կառավարման կամ հարակից ոլորտներում,
- նվազագույնը երեք տարվա մասնագիտական փորձ, մեդիա ոլորտի փորձը կդիտարկվի որպես առավելություն,
- ծրագրերի իրականացմանն առնչվող գիտելիք և հմտություններ,
- հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով գրավոր ու բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- գիտելիք հայաստանյան մեդիա դաշտի մասին, լրատվամիջոցների և լրագրողների հետ կապերը կդիտարկվեն որպես առավելություն,
- համակարգչին գերազանց տիրապետում (նվազագույնը՝ Word, Excel, Internet browsers), օնլայն հարթակներում աշխատելու հիմնական գիտելիք, մեդիա գործիքների և ծրագրերի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների հետ աշխատելու փորձ,
- հետաքրքրասիրություն, արագ սովորելու, սեղմ ժամկետներում և նոր պայմաններում ինքնուրույն աշխատելու ունակություն, տեխնոլոգիաներին և նոր գործիքներին տիրապետելու պատրաստակամություն:
Դիմելու կարգը
Համապատասխան որակավորում ունեցող հետաքրքրված անձինք կարող են մինչև նոյեմբերի 26-ը իրենց համառոտ կենսագրությունն ու հետաքրքրության նամակն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ նամակը վերնագրելով «Training Coordinator»։ Միայն նախնական ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: