ԹելInk. սթորիթելինգի ճամբար երիտասարդների համար

Եթե 16-24 տարեկան ես, փնտրում ես տպավորություններ, զգացողություններ, տեղ ու միջավայր՝ շփվելու, կիսվելու, բացահայտելու ինքդ քեզ և ուրիշներին, արի ԹելInk ճամբար։ Այստեղ սովորելու ենք հյուսել մեր պատմությունները՝ օգտագործելով մեդիայի հնարքներն ու գործիքները։

Ճամբարը կազմակերպում են ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

Ճամբարում կսովորես․

  • զարգացնել գաղափարներ, կազմել սցենարներ, կառուցել ազդեցիկ, ուշագրավ պատմություններ,
  • կատարել ձայնա/տեսագրում և մոնտաժ՝ պարզ գործիքներով և հավելվածներով,
  • ստեղծել տարբեր ֆորմատների և ոճերի պատմություններ՝ վլոգեր, ռիլեր, ֆոտո/վիդեո օրագրեր,
  • մեծացնել օնլայն լսարանդ և համախոհներ գտնել թվային միջավայրում։

Հոկտեմբերին կանցկացվի սթորիթելինգի 2 ճամբար․

  • հոկտեմբերի 18-19-20-ին Դիլիջանում՝ Շիրակի, Լոռու, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի երիտասարդների համար,
  • հոկտեմբերի 24-25-26-ին Ծաղկաձորում՝  Կոտայքի, Արարատի և Արագածոտնի մարզերի և Երևանի երիտասարդների համար։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը կհոգան կազմակերպիչները։

Մասնակցության համար խնդրում ենք լրացնել հետևյալ օնլայն հայտը։ Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ՄՆԿ, Նարինե Սաֆարյանին, 010 583620,, [email protected] ։

Միավորելով պատմասանությունը, խաղն ու թվային գրագիտությունը՝ ԹելInk-ը  ստեղծում է անկաշկանդ, ապահով ու ստեղծագործ շփումների միջավայր՝ Արցախից տեղահանված և նրանց ընդունող համայնքների երիտասարդների համար։

 



Leave a Reply