Մասնակցել Բարքեմփին, խուսափել մեդիա մանիպուլյացիայից

Բարքեմփ Երևան (չ)կոնֆերանսին այս տարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մասնակցեց «Ինչպես խուսափել մեդիա մանիպուլյացիայից» ներկայացմամբ:

ՄՆԿ Media.am կայքի խմբագիր Գեղամ Վարդանյանն ու լրագրող Աննա Բարսեղյանը խաղի միջոցով պատմեցին, թե ինչպես կարող են լրատվամիջոցները մանիպուլացնել լսարանը:

Բարքեմփի մասնակիցներին Մեդիա ուղերձները ապակոդավորելու խորհուրդներ ներկայացնելուց հետո սկսվեց հանդիպման գործնական մասը: Խմբային աշխատանքի առաջադրանքն էր կոնկրետ օրինակներով մեդիա ուղերձներն ապակոդավորելը:

Ահա հիմնական հարցերը, որոնց պատասխանելը կօգնի չենթարկվել մեդիա մանիպուլյացիայի՝

Ու՞մ ուղերձն է սա: Ո՞վ է վճարել դրա համար կամ ստեղծել այն:
Ո՞վ է թիրախային լսարանը: Ի՞նչ միջոցներով է հասցվում ուղերձը (բառեր, պատկերներ, ձայներ…):
Համոզման ի՞նչ գործիքներ են կիրառվել:
Պատմության ո՞ր մասն է բացակայում:

«Պետք չէ հավատալ այն ամենին, ինչ տեսնում կամ լսում եք մեդիա դաշտում: Շատ անգամ առաջանում է պատկերը ամբողջությամբ և բազմակողմանիորեն տեսնելու խնդիր»: Գեղամ Վարդանյանի ու Աննա Բարսեղյանի՝ լսարանին ուղղված հիմնական ուղերձներն էին:

Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝