Ենթադրամաշնորհային մրցույթի հրավեր. մեդիա բովանդակության ստեղծում

Նպատակ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը անհատ լրագրողների համար հայտարարում է փոքր ենթադրամաշնորհների մրցույթ՝ աջակցելու ընթերցողի համար ուշագրավ վերլուծական նյութերի ստեղծմանը։

Մրցույթն անցկացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագրի շրջանակում, որը նպաստում է լրատվամիջոցների հզորացմանը՝ խթանելով նրանց անկախությունն ու կայունությունը, աջակցելով պատասխանատու ու հանրային նշանակություն ունեցող բովանդակության պատրաստմանը և մեդիա միջավայրի բարեփոխումների գործընթացքում լրատվամիջոցների, իշխանությունների ու քաղաքացիական հասարակության մասնակցությանը։

Դիմորդներից ակնկալում ենք հասարակական կարևորության թեմաների ու քիչ լուսաբանված հարցերի անդրադարձ, մարզերում առկա խնդիրների բարձրաձայնում և լսարանին ներգրավելու հստակ ռազմավարություն։

Թեմաներ

Մրցույթը թեմաների լայն ցանկ ունի․ մարդու իրավունքներ, կոռուպցիա և թափանցիկություն, կրթություն, անվտանգություն, քաղաքային զարգացում, տեղական քաղաքականություն, բնապահպանություն, ընտանեկան բռնություն, առողջապահություն, խոցելի խմբեր, տեղահանված մարդիկ, կանայք և երեխաներ, փոքրամասնություններ։ Դիմորդները կարող են ներկայացնել և հիմնավորել այլ թեմաներ։

Ժանրեր և ձևաչափեր

Առաջարկվող բովանդակությունը կարող է լինել ցանկացած ձևաչափով և ժանրով․ մուլտիմեդիա պատմություններ, թվային ձևաչափեր սոցիալական հարթակների համար (Digital stories), փոդքասթեր, տեսանյութեր։ Դիմորդները կարող են առաջարկել և հիմնավորել այլ ձևաչափեր և ժանրեր՝ հաշվի առնելով թեմայի յուրահատկությունը և ընտրված լսարանը։

Ովքե՞ր կարող են դիմել

Մրցույթին կարող են դիմել բոլոր տեսակի մեդիա բովանդակություն ստեղծող անհատ լրագրողները, ովքեր կարևորում են որակյալ, պատասխանատու, վստահելի, հանրային նշանակություն ունեցող և էթիկական նորմերին համապատասխան բովանդակությունը։ Դիմորդները պետք է համապատասխանեն հետևյալ չափանիշներին․

  • առնվազն 5 տարվա փորձ,
  • համագործակցության պատրաստակամություն ընտրված լրատվամիջոցի հետ։

Լրատվամիջոցի՝ համապետական կամ մարզային մակարդակով մեծ լսարանը կդիտվի որպես առավելություն։

Նախապատվությունը կտրվի անհատ ձեռներեցի գրանցում ունեցող բովանդակություն ստեղծողներին: Դիմորդները կարող են աշխատել նաև թիմերով, սակայն ենթադրամաշնորհը տրվելու է մեկ անձի։

Նախագծի տևողությունը և բյուջեն

Ենթադրամաշնորհային նախագծերի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը վեց ամիս է։ Ենթադրամաշնորհ ստացած լրագրողները պետք է սերտորեն աշխատեն Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ, որը պատրաստ կլինի տրամադրել բովանդակային և տեխնիկական խորհրդատվություն։

Յուրաքանչյուր նախագծի բյուջեն պետք է լինի 850,000 – 2,100,000 ՀՀ դրամ, ներառյալ հարկերը։ Ներկայացվող բյուջեն պետք է ներառի բոլոր հնարավոր ծախսերը։ Այս ենթադրամաշնորհի շրջանակում նախատեսված ընդհանուր ֆինանսական միջոցները կազմում են 6,300,000 ՀՀ դրամ։ Այդուհանդերձ, ՄՆԿ-ն իրավունք ունի չտրամադրել ամբողջ բյուջեն, եթե ներկայացված առաջարկները չհամապատասխանեն ենթադրամաշնորհային ծրագրի պահանջներին և չընտրվեն հանձնաժողովի անդամների կողմից։

Դիմելու կարգը

Ամբողջական հայտադիմումի փաթեթը պետք է ներառի՝

  • նախագծի առաջարկ (ձևաթուղթը կցված է),
  • մանրամասն բյուջե (ձևաթուղթը կցված է),
  • ինքնակենսագրական/ներ/ (CV)։
  • նյութի հրապարակման մասին համաձայնության նամակ լրատվամիջոցից, որը կհաստատի համագործակցության իր պատրաստակամությունը։

Յուրաքանչյուր դիմորդ կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։ Դիմորդը պետք է ապահովի հայտի ամբողջականությունը և համապատասխանությունը մրցույթի պահանջներին։ Ոչ ամբողջական (տես նախորդ պարբերությունը) հայտերը կմերժվեն։

Հայտերն ուղարկել Լուիզա Հարությունյանին [email protected] հասցեով՝ նամակի վերնագրում նշելով` «Մեդիա բովանդակության ստեղծում․ մրցույթ»։

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2025թ-ի հունվարի 12-ն է, 18։00։ Վերջնաժամկետից հետո ներկայացված հայտերը չեն դիտարկվի։

Հայտերի գնահատման և ընտրության չափանիշները

Ներկայացված հայտերը կանցնեն ընտրության նախնական փուլ՝ մրցույթի պահանջներին չհամապատասխանելը բացառելու համար։ Հայտերը կգնահատի մրցույթի փորձագիտական հանձնաժողովը՝ հետևյալ չափանիշներով և միավորներով՝

Չափանիշ Միավոր
1 Գաղափարի/թեմայի կարևորությունը, արդիականությունը, հստակությունը 15
2 Պրոֆեսիոնալիզմը (հավասարակշռված, փաստարկված լուսաբանում, էթիկական նորմերի պահպանում և այլն) 10
3 Յուրահատուկ հեղինակային մոտեցումները, մարդկային պատմությունների առկայությունը, նոր գործիքների, ձևաչափերի, հարթակների օգտագործումը, լսարանին հասնելու և ներգրավելու մեխանիզմները 10
4 Իրագործելիությունը 5
5 Բյուջեի հստակությունը, խելամտությունը, փաստարկված լինելը 10

Ընտրող հանձնաժողովը հնարավոր է հայտերի վերաբերյալ դիտարկումներ և առաջարկություններ ներկայացնի և դիմորդներին խնդրի վերանայել առաջարկները։ Հայտերը վերջնականացնելուց հետո, ընտրված թեկնածուների հետ կկնքվեն պայմանագրեր։

Պարզաբանումներ դիմորդներին

Մրցույթի հրավերի հրապարակումից հետո 10-օրյա ժամկետում Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կկազմակերպի առցանց տեղեկատվական հանդիպում բոլոր հետաքրքրված դիմորդների համար։ Կենտրոնի թիմը կներկայացնի մրցույթի պահանջներն ու գործընթացը և կպատասխանի դիմորդների հարցերին։ Հանդիպման հղումը դիմորդներին կուղարկվի առանձին։

Մինչև մրցույթին դիմելու վերջնաժամկետը դիմորդները կարող են գրավոր հարցեր ուղղել Արշալույս Մուրադյանին՝ [email protected] էլ․ փոստի հասցեով:


«Մեդիայի որակի և դիմակայունության նախաձեռնություն» ծրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը՝ Երևանի մամուլի ակումբի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի, «Միջազգային մեդիա աջակցություն» (IMS) կազմակերպության հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ։



Leave a Reply