- November 18, 2019
- Posted by: admin
- Category:
Ծրագիրն օգնում է հայաստանյան լրատվամիջոցներին ամրապնդելու իրենց ֆինանսական կայունությունը՝ ավելացնելով լսարանն ու գովազդային եկամուտը։
Տասից ավելի խմբագրություներ ստացել են դրամաշնորհներ, որոնց շնորհիվ ընդլայնել են իրենց ներկայությունը սոցցանցերում, աշխատել են նոր թիրախային խմբերի հետ, ստեղծել են կոմերցիոն ֆորմատներ և զարգացրել բիզնեսի հետ համագործակցությունը։
Քսանից ավելի խմբագիրներ, մենեջերներ, մարքետինգի պատասխանատուներ վերապատրաստվել և հմտացել են Google Analytics և լսարանի ուսումնասիրման այլ գործիքների օգտագործման, սոցիալական մեդիայի կառավարման, գովազդային նյութերի ստեղծման, տարածման հարցերում։
Վեց խմբագրության ծրագրի փորձագետները օգնել են լուծել կայքերի օպտիմալացման, սոցցանցերում բովանդակության առաջխաղացման, շուկայի ուսումնասիրության հետ կապված կոնկերտ խնդիրներ։
«Լսարանի ճանաչում և թվային աջակցություն» ծրագիրը (2018-2022թթ․) իրականացվում է Ինտերնյուս Եվրոպայի և Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) –ի աջակցությամբ։