Աջակցություն հայկական մեդիային պատերազմի ժամանակ

2016 թ-ի հուլիսից Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն իրականացնում է «Աջակցություն հայկական մեդիային պատերազմի ժամանակ» ծրագիրը։

Ծրագրի  շրջանակում անց է կացվել 3 դասընթաց լրագրողների համար՝ լրագրողների ֆիզիկական անվտանգությունը, տեղակատվական անվտանգությունը և հոգեբանական տրավմայի հաղթահարումը թեմաներով։

Բացի դասընթացներից ծրագիրը նախատեսել էր լրագրողներին հատուկ պաշտպանական հանդերձանքով ապահովել։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը ձեռք բերեց 10 զրահաբաճկոն և 11 սաղավարտ, ևս  2 զրահաբաճկոն և 1 սաղավարտ հնարավոր եղավ գնել Մոնրեալում բնակվող լրագրող Լևոն Սևունցի՝ ապրիլյան պատերազմից հետո կազմակերպած առցանց դրամահավաքի նվիրատվություններով։

Լրագրողների անվտանգության թեմայով կտպագրվի նաև ուսումնական ձեռնարկ։ Ծրագրի շրջանակում Media.am կայքի «Խաչմերուկ» բաժնի համար պատրաստվել է հոդվածների շարք հակամարտությունների լուսաբանման և լրագրողների անվտանգության թեմաներով։


Ծրագիրն իրականացվում է 2016 թ. հուլիս — 2017 թ. դեկտեմբեր ժամանակահատվածում Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ֆինանսական աջակցությամբ: