Հիշողություններ առանց սահմանների

Հայ, թուրք և ադրբեջանցի ռեժիսորների համատեղ արտադրության ֆիլմն է, որն արտահայտում է այս երեք ազգերի վերաբերմունքի զուգահեռներն ու տարբերությունները անցյալի և ապագայի հանդեպ: Համագործակցության արդյունքում ստացվեց համարձակ մտորումների մի համադրություն՝ «Հիշողություններ առանց սահմանների». հավաքական հիշողության, անձնական բացահայտումներ, մտքում քաշած անջրպետեր: Դրանք հիմա դարձել են փակ սահմաններ ու ճակատային գծեր:

Մաս առաջին. «Կորսվածն և գտնվածը» ֆիլմը նկարահանվել է Ստամբուլում: 2007 թվականին Հրանտ Դինքի սպանությունից հետո ավելի մեծացավ շփումը Հայաստանի և Թուրքիայի  հասարակությունների միջև: Այն օգնեց մարդկանց առավել ազատորեն անդրադառնալ իրենց ազգային ինքնության հարցերին:

Մաս երկրորդ. «Ավետիս» ֆիլմը պատմում է սփյուռքահայ մի ընտանիքի մասին, որն այժմ հաստատվել է Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում: Իրենց առաջնեկի մոտալուտ ծնունդը իր հետ բերում է նաև պայքարելու և արմատներին վերադառնալու հզոր լիցքեր:

Մաս երրորդ. «Ուրվականների թատրոնը» Երևանի ադրբեջանական պետական դրամատիկական թատրոնի մասին է, որը տեղափոխվել է Բաքու Ղարաբաղի հակամարտության պատճառով: Փախստականների այս թատրոնն այժմ շրջում է Ադրբեջանում և հանդիսատեսին ներկայացնում երկրի ոչ վաղ անցյալի ողբերգական իրադարձությունները:

Մաս չորրորդ. «Սպիտակ հարևաններ» ֆիլմը Հայաստանի հարավում ապրող երկու հարևանի մասին է: Նրանք շախմատ են խաղում հատուկ դրվագված խաղաքարերով, որոնք ներկայացնում են ակնառու հայ և թուրք գործիչներին՝ հռչակված իրենց երկրում, բայց անարգված սահմանի այն կողմում:

«Հիշողություններ առանց սահմանների» ֆիլմը ազգերի հիշողության և մարդկային ճակատագրերի խաչմերուկ է: Ֆիլմը հուշում է լսարանին մտածել, թե ի՞նչ ենք մենք ընտրում ուրիշների մասին հիշելիս, և ի՞նչ նրանք՝ մեր մասին հիշելիս:


Ծրագիրն իրականացվել է 2012 թվականին «Հաշտության ռեսուրսներ» բրիտանական խաղաղասիրական կազմակերպության, Ինտերնյուս Հայաստանի, Ինտերնյուս Ադրբեջանի, Ստամբուլի CAM կինոստուդիայի,  Ստեփանակերտի Մամուլի ակումջի համատեղ ջանքերով՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Եվրոպական համագործակցություն հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման» ծրագրի շրջանակներում: