- April 26, 2021
- Posted by: admin
- Category:
Ծրագիրը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը` փառատոների/վեբինարների և տեղեկատվական արշավի միջոցով։
Արդեն անցկացվել են «Դիմակահանդես լրավարակի ժամանակ» առցանց փառատոնը և «ԴԻՄԱԿայում ենք» շարքը, որոնք դասընթացների, դիտումների ու քննարկումների օգնությամբ հանրությանը լրատվությունը հասկանալու, կեղծն ու հավաստին տարբերելու, մանիպուլյացիաներից ու պրոպագանդայից խուսափելու, որակյալ լրագրությունը գնահատելու վերաբերյալ հմտություններ և տեղեկություններ են փոխանցել։
Մեդիագրագիտության արշավի միջոցով ՄՆԿ-ն իր սոցիալական ցանցերի էջերում տարածում է օգտակար նյութեր ու խորհուրդներ լրատվական վարակներից խուսափելու և մեդիա գործիքները ճիշտ կիրառելու մասին։
Ծրագիրն իրականացվում է 2020թ-ի մայիս – 2021թ-ի դեկտեմբեր ժամանակահատվածում n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպության աջակցությամբ՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության միջոցներով։