ՏՀՏ օրենսդրության ինտեգրումը Հվ. Կովկասում՝ ԵՄ և ԵԽ չափանիշներին համապատասխան

Ծրագրի նպատակն էր զարգացնել բաց և անվտանգ տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաները (ՏՀՏ) Հարավային Կովկասում։ Այն իրականացվեց «Ինտերնյուս Ադրբեջանի», «Վրաստանի մտավոր հարստություն ասոցիացիայի» և «Միավորված Կովկաս» ՀԿ-ի համագործակցության արդյունքում։

Գործընկերներն ուսումնասիրեցին 3 երկրներում ՏՀՏ ոլորտը կարգավորող օրենդրությունը՝ պարզելու որքանով է այն համապատասխանում Եվրոպայի խորհրդի սահմանած չափանիշներին։ Վերլուծական աշխատանքների ընթացքում բոլոր կողմերը սերտորեն համագործակցեցին կառավարության, ՏՀՏ բիզնեսի, ՀԿ-ների ներկայացուցիչների, ինչպես նաև եվրոպացի փորձագետների հետ, որպեսզի ստեղծեն համապատասխան քաղաքականության առաջարկների փաթեթ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի խորհրդարաններին ներկայացնելու համար։