- 27 Հոկտեմբերի, 2000
- Posted by: admin
- Category:


Ինտերնյուսն անցկացրեց լրագրողական մրցույթ, որի նպատակն էր ներկայացնել սոցիալական և քաղաքական զարգացումները հարևան երկրում: Նյութերի համար ընտրված թեմաներն էին տնտեսությունը, մշակույթը, շրջակա միջավայրը, քաղաքականությունը, սոցիալական խնդիրները, միջազգային հարաբերությունները և այլն: Խրախուսվում էր ստեղծագործական մոտեցումը: Մրցույթին մասնակցեցին Հայաստանում գրանցված հեռուստաընկերությունները: Արդյունքում, պատրաստեցին ռեպորտաժներ հետևյալ թեմաներով՝
Հին հարևանի նոր կյանքը (7-8 ռեպորտաժ) — «Ինտերկապ» հը, Վանաձոր
Ջավախք. երեկ և այսօր (7 հոլովակ) — «Ֆորտունա» հը, Ստեփանավան
Վարդերի հեղափոխություն (8 ռեպորտաժ) — «Վերսուս» ստուդիա, Երևան
Սահմանից այն կողմ՝ ոչ այնքան հեռու (10 ռեպորտաժ) — «Էսքիզ» ստուդիա, Երևան
Խաչմերուկներ — «Մոնարխ փրոդաքշն», Երևան
Ինչ ունի և չունի Վրաստանը (7 ռեպորտաժ) — Հայաստանի հանրային հոռուստաընկերություն, Երևան
Նպատակը՝ նոր Վրաստան (7 ռեպորտաժ) — «Շողակաթ» հը, Երևան
Գամարջոբա, Բատոնո Վրաստան (9 ռեպորտաժ) — «Ինտերկապ» հը, Վանաձոր