- August 1, 2014
- Posted by: admin
- Category:
Caucadoc ծրագիրը (Caucasus Documentary) նպաստեց Հարավային Կովկասում վավերագրական ֆիլմերի արտադրությանը և դրանց օգտագործմանը կրթական և հանրության իրազեկման նպատակներով։ Caucadoc-ի շրջանակներում կազմակերպվեցին ինտենսիվ դասընթացներ և վարպետության դասեր՝ նպաստելու տեղական վավերագրական ֆիլմերի ստեղծմանը, ինչպես նաև քննարկումներ կինոարտադրության ու աուդիովիզուալ ոլորտի հիմնախնդիրների շուրջ։ Աջակցություն տրամադրվեց նաև ֆիլմերի դիտումներ ու քննարկումներ կազմակերպելու և դպրոցներում վավերագրական ֆիլմերն ուսուցողական նպատակով օգտագործելու համար։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնն անցկացրեց մեդիագրագիտության ամենշաբաթյա պարապմունքներ ավագ դպրոցի աշակերտների համար՝ խթանելով մեդիայի և ֆիլմերի օգտագործումը ուսուցման գործընթացում։ Կենտրոնը կազմակերպեց նաև մարդու իրավունքների թեմայով վավերագրական ֆիլմերի հանրային դիտումներ։
Ծրագիրն իրականացվեց 2012 թ. ապրիլ – 2014 թ. հուլիս ժամանակահատվածում People in Need և Sakdoc Film կազմակերպությունների հետ համատեղ Եվրոպական միության Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի աջակցությամբ։