Մրցակից պատումներ

Ի՞նչ դեր ունեն խմբագրականները և մեկնաբանական հոդվածները միջազգային մամուլում: Ինչո՞ւ են դրանք այդքան հազվադեպ օգտագործվում որոշ երկրներում։ Եվ ի՞նչ ներդրում կարող են ունենալ կարծիքների ժանրը լրատվամիջոցների և նրանց լսարանի փոխհարաբերություններում:

Մրցակից պատումները համախմբում է Հայաստանից, Վրաստանից, Մոլդովայից, Թուրքիայից և Ուկրաինայից ընտրված 20 լրագրողների, որոնք հետաքրքրված են իրենց երկրների լրատվական տիրույթներում արտաքին հարաբերությունների վերաբերյալ կարծիքներ ներկայացնել: Նրանք աշխատում են միջազգային փորձագետների հետ և ծանոթանում քաղաքական իրադարձությունների լուսաբանման համար օգտագործվող մոտեցումներին, կիրառվող վերլուծական ձևաչափերին և գործնականում փորձարկում դրանք։

Ավելի քան տասը ամիս (2023-ի հունիս-մարտ 2024) տևողությամբ այս ծրագրով սպասվում է նաև, որ մասնակից լրագրողները շահագրգիռ կլինեն ավարտից հետո ցանցային համագործակցություն հիմնելու՝ կարծիքների, մեկնաբանական հոդվածների փոխանակման առումով։

Ծրագրի իրականացմանն աջակցում են Գերմանական n-ost, Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը։

Նախագծի բյուջեն՝ 164 400 եվրո:



Leave a Reply