- July 20, 2023
- Posted by: admin
- Category:
Ծրագրի նպատակն է զարգացնել Հայաստանում քաղաքացիական հասարակության կարողությունները՝ երիտասարդներին կրթելու և հզորացնելու, ապագա առաջնորդներ ձևավորելու, ինչպես նաև հասարակական, քաղաքական կյանքում վերջիններիս ակտիվ մասնակցությունը խթանելու համար։
Ծրագրի առաջնային շահառուները՝ երիտասարդական կազմակերպությունները, անհրաժեշտ գիտելիքների, հմտությունների և ռեսուրսների հնարավորություն են ստանում, այդ թվում՝ արդյունավետ կառավարման և զարգացման համար։ Այդ նպատակին կծառայեն տարբեր ուղղվածության դրամաշնորհները, տարբեր ձևաչափերի ուսումնական ծրագրերը, նորարարական հավաքները, խորհրդատվությունները։
Ծրագրում կարևոր բաղադրիչ է նաև մեդիագրագիտությունը և մեդիակրթությունը, դրանց տեսական և կիրառական գործողությունները, ինչը օգնում է նաև երիտասարդներին արդյունավետ հաղորդակցվել և բարձրաձայնել խնդիրները։
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի կողմից իրականացվող «Մեդիագրագիտություն և քննադատական մտածողություն» բաղադրիչը ներառելու է՝
- Մեդիագրագիտության շտեմարանի ստեղծում․ առձեռն ու առցանց գործիքակազմ՝ աուդիո-վիզուալ բաղադրիչներով
- Մեդիագրագիտության դպրոց, որի շրջանակում կտրամադրվեն նաև դրամաշնորհներ
- Փաստերի ստուգման դպրոց (դրամաշնորհների տրամադրմամբ)
- «Ես եմ մեդիան» թվային ինֆլուենսերների դպրոց (դրամաշնորհներ տրամադրմամբ)
- Հեռուստատեսային հաղորդումների շարք
- Մեդիագրագիտության շաբաթ (յուրաքանչյուր տարի)
«Երիտասարդները գործելիս. Հայաստանում երիտասարդների զորեղացման և առաջնորդության խթանման» ծրագիրը Եվրոպական միության և Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի կողմից ֆինանսավորվող նախաձեռնություն է, որն իրականացվում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի, Վորլդ Վիժն Հայաստանի և Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի հետ համատեղ:
Ծրագիրն իրականացվում է 2023 մարտ – 2026 մարտ ժամանակահատվածում:
Էլ. հասցե՝ [email protected]
Ծրագրի ֆեյսբուքյան էջ՝ facebook.com/EmpoweringArmenianYouth