Աջակցություն՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին

Ծրագրի նպատակն է միանվագ հրատապ աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծողի։ Որոշ դեպքերում այդ աջակցությունը կլինի տեխնիկայի տեսքով։

Երկարաժամկետ հեռանկարում ծրագիրը կնպաստի Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մեդիա համայնքի ինտեգրմանը՝ մշակելով կարիքների գնահատման վրա հիմնված ռազմավարություն, ինչպես նաև կստեղծի կապեր լրատվամիջոցների հետ, որոնք կարող են երկարաժամկետ աշխատանքի հնարավորություններ առաջարկել ԼՂ բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողներին։

Ծրագրի շրջանակում նախատեսվող կարևոր գործողություններն են՝

  • բռնի տեղահանված մեդիա բովանդակություն ստեղծողների գրանցում,
  • գրանցված անձանց տվյալների հավաքագրում՝ կարիքների գնահատման նպատակով,
  • կկազմակերպվի հինգ միջոցառում՝ ծրագրի շահառուների հետ հանդիպելու և ընթացիկ կարիքները, աջակցության մեխանիզմներին վերաբերող հարցերն ու ապագա պլանները քննարկելու համար,
  • շուրջ 10 մեդիա բովանդակություն ստեղծողի, ովքեր անվտանգության նկատառումներով ստիպված են եղել ոչնչացնել իրենց տեխնիկան, կտրամադրվի տեխնիկա (համակարգիչ/տեսախցիկ),
  • 100-ից ավելի մեդիա բովանդակություն ստեղծող կստանա միանվագ աջակցություն՝ հրատապ կարիքները հոգալու համար,
  • կպատրաստվի կարիքների գնահատման հաշվետվություն, ինչպես նաև կլինեն հանդիպումներ շահառուների հետ՝ ի նպաստ Հայաստանում Լեռնային Ղարաբաղի մեդիա մասնագետների ինտեգրմանն ուղղված ռազմավարության մշակման։

Ծրագիրն իրականացվում է 2023 թ․-ի նոյեմբերից մինչև 2024 թ․-ի մարտի 31 Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հետ համատեղ Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի աջակցությամբ։

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝  146,250 եվրո։

 



Leave a Reply