Փաստերի ստուգման ճակատ․ միավորված Pop Up խմբագրություն ապատեղեկատվության դեմ

«FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) նախագիծն ընդգրկում է 2026 թվականի հունիսին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրությունների ժամանակահատվածը։ Նախագիծը ներառում է ընտրական շրջանը և եզրափակվում է ընտրությունների արդյունքների ամփոփումից, խորհրդարանի աշխատանքների մեկնարկից ու վարչապետի ընտրությունից հետո՝ ներառելով նաև այս գործընթացների վերլուծությունը։

Նախագիծը ընտրությունների ժամանակաշրջանում ապատեղեկատվության դեմ պայքարելու համար օգտագործելու է Հայաստանում փաստերի ստուգմամբ զբաղվող խմբագրություններին միավորող «Փաստացի» ցանցում ընդգրկված խմբագրությունների փորձագիտական ներուժը, փորձը և հարուստ լրատվական արխիվը։

Ծրագիրը ստեղծելու է Հայաստանի փաստերի ստուգման լրագրության «Փաստացի» Pop Up (ժամանակավոր) խմբագրություն` շաբաթական կտրվածքով ընտրությունների վերաբերող ապատեղեկատվական հոսքերը նույնականացնելու, դրանց վերաբերյալ լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում բովանդակություն տարածելու համար։

Ծրագրի տևողությունը՝ 2025 հունիս -2027 մարտ:
Ծրագրի բյուջեն՝ 100,000 եվրո։

«FactFront» (Փաստերի ստուգման ճակատ) նախագիծն իրականացվում է Հայաստանում Նիդերլանդների դեսպանատան աջակցությամբ։



Leave a Reply