- 2 Նոյեմբերի, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է հայալեզու փոդքասթինգի զարգացմանն ուղղված ծրագրի մենեջերի: Գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ ընտրված թեկնածուն պատասխանատու է լինելու ծրագրի ամենօրյա աշխատանքների իրականացման համար՝ սահմանված բյուջեի և վերջնաժամկետների սահմաններում։
Պարտականությունները
— Ծրագրի պլանավորում, կազմակերպում և իրականացում ըստ աշխատանքային պլանի՝ գործադիր տնօրենի, փորձագետների, դոնորների հետ համագործակցությամբ,
— ծախսերի և գործողությունների համապատասխանեցում՝ ըստ դոնոր կազմակերպությունների պահանջների և օրինաչափությունների, իրականացնող կազմակերպության ներքին կանոնակարգի,
— փորձագետների և շահառուների կողմից իրականացվող արդյունքների վերահսկում,
— շահառուների կողմից աուդիո-արտադրական գործընթացների ղեկավարում,
— վարչական, տեխնիկական և նախագծային պահանջների համակարգում,
— ընթացիկ հաշվետվությունների և այլ համապատասխան փաստաթղթերի կազմում,
— աշխատանքից բխող այլ հանձնարարություններ:
Պահանջվող որակավորումներ
— Բարձրագույն կրթություն՝ լրագրության, հաղորդակցության կամ այլ հարակից ոլորտներում,
— մեդիա արտադրության ոլորտում առնվազն 3 տարվա մասնագիտական փորձ, նախընտրելի է աուդիո ձևաչափում,
— ծրագրի կառավարման և մենեջմենթի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
— Հայաստանի ԶԼՄ-ների և քաղաքացիական հասարակության ոլորտների իմացություն,
— գերազանց վերլուծական հմտություններ
— նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն,
— անգլերենի և հայերենի գերազանց բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, ռուսերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
— աուդիո արտադրության ծրագրերի հիմնական գիտելիքներ:
Դիմելու ընթացակարգը
Խնդրում ենք ուղարկել CV և մոտիվացիոն նամակ [email protected] էլ․հասցեով՝ նամակի վերնագրում նշելով «Փոդքասթինգի ծրագրի մենեջերի հաստիք»:
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։ Դիմումների վերջնաժամկետը 2018 թ. նոյեմբերի 11-ն է։
Կազմակերպության մասին
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանի մեդիադաշտում աշխատում է ավելի քան 20 տարի: Աջակցում ենք արտահայտման ազատությանը, անկախ լրատվամիջոցների կայացմանն ու զարգացմանը, մասնակցում ենք մեդիա օրենսդրության բարելավմանը, լրագրողների իրավունքների պաշտպանությանը։ Առաջնորդվում ենք «Ինֆորմացիան փոփոխության ուժ ունի» կարգախոսով: Առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այցելելով կազմակերպության կայք՝ https://mediainitiatives.am/: