Փոդքասթինգի դասընթաց մեդիա բովանդակություն ստեղծողների համար

Անկախ լրագրողներին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, փաստեր ստուգողներին և մեդիա բովանդակություն ստեղծողներին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և Դոյչե վելլե ակադեմիան (DW Akademie) հրավիրում են մասնակցելու փոդքասթինգի 5-օրյա դասընթացի։

Դասընթացն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակում և նպատակ ունի խթանելու փոդքասթի զարգացումը և նոր փոդքասթների ստեղծումը Հայաստանում։

Մասնակցելով դասընթացին կսովորեք՝

  • ընտրել և զարգացնել փոդքասթի գաղափարներ,
  • իրականացնել և տարածել Ձեր փոդքասթը,
  • սովորեցնել փոդքասթինգ ուրիշներին։

Դասընթացը վարելու են Դոյչե վելլե ակադեմիայի մասնագետները՝ տեղացի մենթորների ներգրավմամբ։ Այն անցկացվելու է Դոյչե վելլե  ակադեմիայի մեթոդաբանությամբ՝ օգտագործելով փոդքասթինգի ուսուցման ուսումնական ռեսուրսը, որը վերջերս թարգմանվել է հայերեն և հասանելի կլինի մասնակիցներին։ Դոյչե վելլե ակադեմիայի ստեղծած փոդքասթինգի գործիքի մասին (MethodKit for Podcasts) մանրամասն կարող եք կարդալ այստեղ՝ https://p.dw.com/p/4HZNz:

Դասընթացը տեղի կունենա ՄՆԿ գրասենյակում, նոյեմբերի 13-17-ը, որից հետո մասնակիցներին կտրամադրվի մենթորների խորհրդատվություն՝ իրականացնելու իրենց նախագծերը։

Ինչպե՞ս դիմել 

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ Դիմելու վերջնաժամկետն է նոյեմբերի 10-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Նարինե Սաֆարյանին (ՄՆԿ), [email protected], հեռ․՝ 055 89 57 00։


«Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագիրն իրականացնում է DW Akademie-ն՝ BBC Media Action-ի, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի (DDF),  Հետք հետաքննող լրագրողներ ՀԿ-ի և Factor TV-ի հետ համատեղ: Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը և ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարությունը (BMZ)։

Դասընթացն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Դոյչե Վելլե Ակադեմիան և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միությանտեսակետները։

 



Leave a Reply