Մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզային լրագրողների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզերի լրագրողների և լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։

Մուլտիմեդիան լրագրողին հնարավորություն է տալիս թեման ավելի խորությամբ ներկայացնել՝ օգտագործելով բազմաթիվ գործիքներ և հնարքներ։

Ծրագիրն իր մեջ ներառում է

— թեմատիկ դասընթացներ և պրակտիկ հանձնարարություններ,
— անհատական և խմբային աշխատանք,
— մուլտիմեդիա նախագծերի պատրաստում և հրապարակում։

Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս։ Դասերը կսկսվեն ապրիլին և կանցկացվեն շաբաթական 2 անգամ առցանց տարբերակով, ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ ՄՆԿ գրասենյակում։

Մասնակիցները

— կսովորեն լրագրողական նյութի վրա աշխատելու նրբությունները,
— կծանոթանան մուլտիմեդիա հարթակներին և գործիքներին,
— կաշխատեն թիմով և կստեղծեն առնվազն մեկ ամբողջական մուլտիմեդիա նախագիծ։

Կարող են դիմել

— լրատվամիջոցներում աշխատող լրագրողները,
— ազատ թղթակիցները,
— լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները։

Նախապատվությունը կտրվի այն դիմողներին, որոնք իրենց մարզի/բնակավայրի մասին կարևոր ու հետաքրքիր պատմության գաղափար կներկայացնեն, ունեն ֆոտո/վիդեո նկարահանման կամ այլ գործիքներով աշխատելու փորձ։

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը` https://bit.ly/3uKutpm ։
Դիմելու վերջնաժամկետը 2021 թ-ի մարտի 20-ն է։


Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 95 58 36 35 հեռախոսահամարով։



Թողնել պատասխան