- March 2, 2021
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է մուլտիմեդիա արտադրության ուսումնական ծրագիր մարզերի լրագրողների և լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողների համար։
Մուլտիմեդիան լրագրողին հնարավորություն է տալիս թեման ավելի խորությամբ ներկայացնել՝ օգտագործելով բազմաթիվ գործիքներ և հնարքներ։
Ծրագիրն իր մեջ ներառում է
– թեմատիկ դասընթացներ և պրակտիկ հանձնարարություններ,
– անհատական և խմբային աշխատանք,
– մուլտիմեդիա նախագծերի պատրաստում և հրապարակում։
Ծրագրի ընդհանուր տևողությունը՝ 2 ամիս։ Դասերը կսկսվեն ապրիլին և կանցկացվեն շաբաթական 2 անգամ առցանց տարբերակով, ընթացքում կկազմակերպվեն նաև մասնագիտական քննարկումներ և աշխատանքային հանդիպումներ ՄՆԿ գրասենյակում։
Մասնակիցները
– կսովորեն լրագրողական նյութի վրա աշխատելու նրբությունները,
– կծանոթանան մուլտիմեդիա հարթակներին և գործիքներին,
– կաշխատեն թիմով և կստեղծեն առնվազն մեկ ամբողջական մուլտիմեդիա նախագիծ։
Կարող են դիմել
– լրատվամիջոցներում աշխատող լրագրողները,
– ազատ թղթակիցները,
– լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները։
Նախապատվությունը կտրվի այն դիմողներին, որոնք իրենց մարզի/բնակավայրի մասին կարևոր ու հետաքրքիր պատմության գաղափար կներկայացնեն, ունեն ֆոտո/վիդեո նկարահանման կամ այլ գործիքներով աշխատելու փորձ։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը` https://bit.ly/3uKutpm ։
Դիմելու վերջնաժամկետը 2021 թ-ի մարտի 20-ն է։
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ +374 95 58 36 35 հեռախոսահամարով։