Մոբայլ լրագրություն դասընթաց ՄՆԿ-ում

Դեկտեմբերի 8-10-ին հրավիրում ենք մասնակցելու մոբայլ լրագրության դասընթացի։ Եռօրյա դասերի և գործնական աշխատանքի արդյունքում սովորելու ենք հեռախոսով  լրագրողական պատմություններ պատրաստել։

Դասընթացը կազմակերպում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և շվեդական Fojo մեդիա ինստիտուտը։ Այն վարելու է մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր, խմբագիր, լրագրող Հարություն Մանսուրյանը։

Դասընթացի հիմնական  թեմաներն են․

  • լրագրություն հեռախոսով. երբ և ինչու է կիրառվում, առավելություններն ու թերությունները,
  • ինչպես պատմություն պատմել՝ իմաստն ու ձևը,
  • պատմության սկիզբն ու վերջը, էլեմենտները (հարցազրույց, տեքստ, բնաձայն)։
  • շարժումը կադրում և կադրի շարժումը, կադրի կոմպոզիցիան,
  • տեսանյութեր պատրաստելու լավագույն բջջային հավելվածները,
  • ինչպես աշխատել վիդեո հավելվածներով, վիդեոյի և աուդիոյի համադրությունը,
  • ինչպես մոնտաժել հեռախոսով արված տեսանյութերը։

Դասընթացը հիմնված է գործնական աշխատանքի վրա, և մասնակցել ցանկացողները իրենց հետ պետք է ունենան սմարթֆոններ՝ առնվազն 3-4 gb ազատ հիշողությամբ, ցանկալի է նաև ականջակալներ։

Դասերն անցկացվելու են դեկտեմբերի 8- 9-10-ին, ամեն օր ժամը 10։00-18։00-ը ՄՆԿ գրասենյակում, հասցեն՝ Երևան, Արշակունյաց 3, 3-րդ հարկ։

Մասնակցությունն անվճար է։ Մարզերից մասնակիցների կեցության և ճանապարհի ծախսերը կհոգան կազմակերպիչները։ Աշխատանքային լեզուն հայերենն է։

Դասընթացին կարող են դիմել

– մուլտիմեդիա խմբագրություններում աշխատող լրագրողները,
– ազատ (freelance) թղթակիցները,
– լրագրության ֆակուլտետներում սովորող ուսանողները։

Հայտերն ընդունվում են մինչև  դեկտեմբերի 5-ը։ Լրացուցիչ տեղեկություններ կարող եք ստանալ Նարինե Սաֆարյանից,  010 58 63 20;  [email protected]


Հարություն Մանսուրյանը 300-ից ավելի վիդեո պատմությունների և վավերագրական ֆիլմերի պրոդյուսեր է։ Ունի ավելի քան 25 տարվա վիդեոարտադրությամբ զբաղվելու փորձ։ Վերջին 7 տարիներին աշխատել է Ազատ Եվրոպա/Ազատություն (RFE/RL) ռադիոկայանում որպես մուլտիմեդիա վիդեո պրոդյուսեր։ Դրանից առաջ եղել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի արտադրության բաժնի ղեկավարը։    

 

 

 

 

 



5 Comments

  • Ալբինա Մուրադյան

    Բարև Ձեզ այս հայտադիմումը ընթերցող։
    Ես Ալբինա Մուրադյանն եմ, սովորում եմ ԵՊՀ Արևելագիոտթւայ ֆակուլտետի թուրքական պատմամաբանասիրության մագիստրոսական ծրագրի 1-ին կուրսում։ Ավարտել եմ Առաջին ալիքի Մեդիա Ակադեմիայի լրագրության բաժինը, ներկայումս աշխատում եմ Ազգային Ժողովրդավարության ինստիտուտում, և որպես պրակտկանտ ԱԺ-ում։
    ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի գիտական խորհրի անդամ եմ, նաև նույն ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության քարտուղարը։
    Տիրապետում եմ անգլերենի, թուրքերենի, ռուսերենի։

    Հարգանքով,
    Ալբինա Մուրադյան
    Հեռախոսահամար +374 94 58 01 68

  • Ցանկանում եմ մասնակցել դասընթացին։

  • Ես Կարենն եմ` լրագրության առաջին կուրսից,ապագա լրագրող,հեռուստահաղորդավար ։
    Չեմ խուսափում նոր գիտելիքներ ստանալուց և փորձում եմ անել ամեն հնարավորը։♥️♥️♥️

  • Ցանկանում եմ գրանցվել

Leave a Reply