#ԴԻՄԱԿայումենք․ մեդիագրագիտության շաբաթ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 9-13-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով։

Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, լինել ավելի ամուր ու վստահ, կայացնել ճիշտ որոշումներ և կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատավական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները․ այս հմտություններն այսօր անհրաժեշտ են ավելի, քան երբևէ։

Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված բոլոր գործընկերներին՝ լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին, դպրոցներին ու բուհերին, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կենտրոններին, գրադարաններին, միավորվել այս նախաձեռնության շուրջ և, ջանքերը համադրելով, կարևոր գիտելիք ու կարողություններ փոխանցել մարդկանց մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում և դրանից հետո։

Առաջարկում ենք կազմակերպել դասեր, քննարկումներ, լրագրողների հետ հանդիպումներ, ստեղծել կրթական և տեղեկատվական նյութեր, սոցիալական մեդիայում տարածել մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները։ Միջոցառումներն իրականացնելու համար կարող եք օգտվել Մեդիա նախաձեռնություների կենտրոնի մեդիագրագիտության կրթական նյութերից, խաղերից, ուսուցչի ձեռնարկից` երաշխավորած ԿԳՄՍՆ կողմից։

Նոյեմբերի 9-13-ը, ամեն օր, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում կանցկացվեն դաս-քննարկումներ՝ ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքի ու մեդիագրագիտության վերաբերյալ։ Համավարակի պայմաններում ստիպված ենք անցկացնել բոլոր հանդիպումներն առցանց, որոնց կարող եք ուղիղ եթերով հետևել ԴԻՄԱԿայումենք․ մեդիագրագիտության շաբաթ պաշտոնական էջում։

Նոյեմբերի 9
16:00- 18:00

  • «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթվա բացում
  • Ուսուցիչների և պատանիների համար մեդիագրագիտության մրցույթների հայտարարում
  • ԴԻՄԱԿայում ենք ապատեղեկատվությանն ու մանիպուլյացիային․ վեբինար

Մասնակցության հայտի հղումը՝ «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթ| նոյեմբերի 9, 2020:

Նոյեմբերի 10
16:00- 18:00

  • Մեդիագրագիտությունն ու նոր կրթական չափորոշիչները․ քննարկում
  • Մեդիագրագիտությունը որպես պաշտպանիչ դիմակ․ վեբինար դասավանդողների համար

Մասնակցության հայտի հղումը՝ «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթ| նոյեմբերի 10, 2020:

Նոյեմբերի 11
16:00- 18:00

  • Մեկ իրադարձություն, տարբեր մեկնաբանություններ։ Ինչպե՞ս կարդալ միջազգային մամուլը․ վեբինար
  • Տեղեկատվական հիգիենան ճգնաժամային իրավիճակում․ վեբինար

Մասնակցության հայտի հղումը՝ «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթ| նոյեմբերի 11, 2020:

Նոյեմբերի 12
16:00- 18:00

  • Առցանց լսարան և ազդեցության մեխանիզմներ․ վլոգինգի վեբինար
  • Լսի՛ր ինձ հիմա․ փոդքասթինգի վեբինար

Մասնակցության հայտի հղումը՝ «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթ| նոյեմբերի 12, 2020:

Նոյեմբերի 13
16:00- 18:00

  • Պատերազմի լուսաբանումը և լրագրողը․ քննարկում
  • «Դեպքի վայրում»․am կայքի տեսանյութի դիտում պատերազմում աշխատող լրագրողների մասին

Մասնակցության հայտի հղումը՝ «#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթ| նոյեմբերի 13, 2020:


Մեդիագրագիտության շաբաթն ամեն տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին։

Հայաստանյան շաբաթվա մանրամասներին հետևելու համար միացեք ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, տարածեք տեղեկություններ՝ կիրառելով #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2020 հեշթեգերը։


Փառատոնն իրականացվում է «Մեդիագրագիտությունը լայն հանրության համար» ծրագրի շրջանակներում, որը նպաստում է լայն հասարակության կողմից մեդիայի քննադատական, կոմպետենտ և ակտիվ սպառմանը։ Ծրագիրն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, n-ost (Արևելյան Եվրոպայի մասին լուսաբանման ցանց, Գերմանիա) կազմակերպությունը և Մեդիայի զարգացման հիմնադրամը (Վրաստան)՝ ԳԴՀ Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության ֆինանսական աջակցությամբ։
Փառատոնին աջակցում են նաև ԱՄՆ ՄԶԳ-ն՝ «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում և Երևանում ԱՄՆ-ի դեսպանատունը։