- March 12, 2026
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը և «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությունը հրավիրում են լրագրողներին մասնակցելու միգրացիայի լուսաբանման սեմինարի։
Մասնակիցները կծանոթանան միգրացիայի հիմնական տերմիններին, գործընթացներին, կքննարկենք ոլորտի խնդիրներն ու զարգացումները, միգրացիայի լուսաբանման առանձնահատկությունները։
Սեմինարը կանցկացվի մարտի 31-ին, 11։00-14:15-ը, ՄՆԿ գրասենյակում։ Հասցեն՝ Արշակունյաց 3, 3-րդ հարկ։
Այն կվարեն «Հայկական Կարիտաս» ԲՀԿ-ի միգրացիոն փորձագետ Տաթևիկ Բեժանյանը և լրագրող, պրոդյուսեր Նելլի Ռաֆայելյանը՝ ՄՆԿ-ից։
Մասնակցության համար մինչև մարտի 29-ը լրացրեք հետևյալ հայտը։
Լրացուցիչ հարցերի համար դիմեք Նարինե Սաֆարյանին, ՄՆԿ, [email protected]; հեռ․ 010583620:
Սեմինարը կազմակերպվում է «Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միգրանտների աջակցություն» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Կարիտաս Ֆրանսիայի կողմից։
