- June 7, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
2021թ հունիսի 1-ից Հայաստանում մեկնարկել է Facebook-ի փաստերի ստուգման ծրագիրը: Համագործակցության շրջանակներում, GRASS-ի «Փաստ-մետրը» (FactCheck Georgia), որն ունի ունի Փաստերի ստուգման միջազգային ցանցի (IFCN) հավաստագիր, 2021թ․ հունիս-հուլիս ամիսների ընթացքում կհամագործակցի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ՝ Facebook-ում և Instagram-ում հայերեն լեզվով տարածված նյութերի բովանդակությունը ստուգելու նպատակով:
Հոդվածները հրապարակվում են FactCheck Georgia-ի և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի media.am կայքերում։
Ինչպե՞ս է աշխատում ծրագիրը
Facebook-ում հնարավոր սխալ տեղեկություն պարունակող նյութ հայտնաբերելուց հետո, «Փաստ-մետրը» վիճելի նյութը գնահատում է Facebook-ի հետևյալ վճիռներով՝
- Կեղծ (False)
- Խմբագրված (Altered)
- Մասամբ կեղծ (Partly False)
- Առանց համատեքստի (Missing Context)
- Երգիծանք (Satire)
- Ճշմարտություն (True)
«Փաստ-մետրի» (www.factcheck.ge) կողմից առաջին չորս վճռով (կեղծ, խմբագրված, մասամբ կեղծ, առանց համատեքստի) գնահատված բովանդակություն տարածող հրապարակողների (անհատական օգտատեր, Facebook էջ) նկատմամբ Facebook-ը որոշակի սահմանափակումներ է սահմանում, ինչն այդ թվում ենթադրում է նման նյութեր տարածելու սահմանափակում: Նույն հրապարակողների կողմից նման խախտում կրկին հայտնաբերելու դեպքում, Facebook-ը հնարավոր է նրանց դեմ լրացուցիչ միջոցներ ձեռնարկի` տարածման կրճատում, գովազդի և դրամայնացման (մոնետիզացիայի) հնարավորությունների սահմանափակում և այլն:
Բողոքարկման և ուղղման քաղաքականություն
Եթե Ձեր կողմից հրապարակված նյութը նշվում է Facebook-ում փաստեր ստուգող կազմակերպության կողմից պատրաստված հոդվածով, դուք ունեք հրապարակմանն օժտված վճիռը վերանայելու պահանջ ներկայացնելու հնարավորություն: Դա անելու համար երկու ճանապարհ կա՝ հրապարակողի կողմից նյութի ուղղում և վճռի բողոքարկում:
Կարևոր է!
Մի ջնջե՛ք վիճելի նյութը: Լինի դա Facebook հրապարակում, թե կայքում տեղադրված տեղեկություն, հակառակ դեպքում՝ Ձեր դեմ Facebook-ի կողմից սահմանված սահմանափակումները կմնան ուժի մեջ և մենք չենք կարողանա կայացրած վճիռը փոխել, ոչ ուղղելու, ոչ էլ՝ բողոքարկման պահանջի հիման վրա:
Բողոքարկման և ուղղման կանոնների մասին մանրամասն տեղեկությանը ծանոթացեք FactCheck.ge-ի կայքում։
Փաստերի ստուգման ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների կարող եք ծանոթանալ այստեղ: Փաստերի ստուգման միջազգային ցանցի և դրա սկզբունքների վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել այստեղ և այստեղ: