Մեդիագրագիտության դասընթաց՝ մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպությունների և խմբերի համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հրավիրում է մարդու իրավունքներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչներին՝ մասնակցելու մեդիագրագիտության ու փաստերի ստուգման եռօրյա դասընթացի, որը կանցկացվի հունվարի 19-21-ը Երևանում։

Մարդու իրավունքները հանրահռչակելու, ոտնահարումները բարձրաձայնելու և թեմայի շուրջ հանրային քննարկում ստեղծելու համար շատ կարևոր է հասկանալ այդ թեմաների լուսաբանման առանձնահատկությունները, մեդիայում կիրառվող մանիպուլյատիվ հնարքները, կարողանալ ճանաչել և բացահայտել ապատեղեկատվությունը, որի թիրախը շատ հաճախ հենց մարդու իրավունքներով զբաղվող մարդիկ ու նրանց տարածած արժեքներն են։ Այլընտրանքային պատմույթներ ստեղծելը, փաստերի վրա հիմնված տեղեկությունները լսարանին հետաքրքիր դարձնելը, մարդկային պատմությունների միջոցով խնդիրների ու հաջողությունների մասին խոսելը օգնում են հակազդել տեղեկատվական միջավայրում եղած կեղծ, մանիպուլյատիվ, քարոզչական թեզերին, անորակ և էթիկապես խոցելի լուսաբանմանը։

Եռօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները

  • ավելի լավ կպատկերացնեն մեդիայի ու լրագրողի աշխատանքը, սկզբունքները, կիրառվող հնարքները,
  • կկարողանան վերլուծել մեդիա նյութերը և հասկանալ դրանց ուղերձները,
  • կիմանան ինչպես տարբերել և ստուգել ապատեղեկատվությունը, ինչպես նաև արձագանքել դաշտում տարածվող կեղծ ու մանիպուլյատիվ պնդումներին,
  • կտիրապետեն մեթոդների՝ իրենց ասելիքն ու գործունեությունը հանրային տեղեկատվական միջավայրում ավելի տեսանելի, թիրախային ու ազդեցիկ դարձնելու համար։

Մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

ա) ինքնակենսագրություն (նշել դիմողի հեռախոսահամարն ու էլ. փոստի հասցեն),

բ) մոտիվացիոն նամակ 1 էջի սահմաններում՝ նկարագրելով թե մարդու իրավունքների լուսաբանման/բարձրաձայնման առումով ինչ խնդիրներ եք տեսնում մեդիա/տեղեկատվական դաշտում, ու մեդիագրագիտության այս դասընթացն ինչպես կօգնի ձեզ ձեր աշխատանքում:

Փաստաթղթերն ուղարկել ՄՆԿ դասընթացների բաժին lgalstyan@mediainitiatives.am էլեկտրոնային հասցեով՝ մինչև 2022թ հունվարի 12:

Մարզերի մասնակիցների ճանապարհի ու կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Այլ մանրամասների համար զանգահարեք Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ.  010 583620:


Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



6 Comments

  • Ես կցանկանամ մասնակցել ծրագրին քանի որ այս դասընթացը մեծ դեր կխաղա իմ կյանքում

  • Բարև Ձեզ, ես Միլենան եմ, 15 տարեկան, ապրում եմ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ Սովորում եմ Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի առաջին կուրսում` ցանցեր բաժնում։ Էլ հասցե` [email protected], հեռախոսահամար` 093-42-12-47։
    Facebook`
    https://www.facebook.com/milena.pogosyan.104 (Milena P-yan)։

    Instagram`
    https://instagram.com/__milll_____?utm_medium=copy_link (__milll_____)։

    Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կազմակերպած` երիտասարդի ձայնը ծրագրի սան, start up Armenia school-ի startup club-ի սան, Եվրասիա միջազգային համալսարանի լրագրության խմբակի սան։
    Հաճախում եմ լրագրության արդեն 3 տարի, քիչ թե շատ տեղյակ եմ մեդիագրագիտությունից, բայց կցանկանամ իմանալ ավելին։ Մասնակցել եմ շատ դասընթացների, վերջին անգամ մեդիագրագիտության դասընթացի մասնակցել եմ մի քանի ամիս առաջ, Հարություն Ծատրյանի և Անի Գրիգորյանի վարած։ Մեդիագրագիտությունը առհասարակ շատ կարևոր դեր ա խաղում։
    Պատերազմի ժամանակ իմ կարծիքով հենց մեդիագրագետ չլինելն էլ նպաստեց պարտության։ Անիմաստ նյութեր/հղումներ բացելը, զինտեխնիկայի հրապարակումը, անիմաստ խուճապը, սուտ լուրերի տարածումը, մանիպուլյացիան։ Կօգնի առաջին հերթին ավելի մեդիագրագետ լինեմ, շրջապատիս մարդկանց ևս սովորեցնել։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոն (ինթերնյուս) ևս եկել ենք մեր լրագրության խմբով, Քնարի, Նինայի, Կուշանեի հետ հանդիպել ենք:)

  • Ողջույն են Նատալին եմ սովորում եմ
    Վայոց ձորի մարզի Արենիի միջն. դպրոցի 10-րդ դասարանում
    հետաքրքրվում եմ մարդու իրավունքների մասին նյութերով ( ավելին ասեմ հիմա այդ դասից եմ վերադառնում) կուզեմ ավելի ամրապնդել գիտելիքներս♥️
    Նախապես շատ շնորհակալություն։

  • Ողջույն ես Նատալին եմ,ապրում եմ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում, սովորում եմ տեղի 10-րդ դասարանում,հետաքրքրվում եմ Մեդիագրագիտությամբ մինչ Պոդքասթ։

  • Մխիթարյան Աստղիկ

    Կարծում եմ, շատ հետաքրքիր դասընթաց է լինելու։

Leave a Reply