Մեդիագրագիտության դպրոց դասավանդողների համար․ «Մեդիագրագիտությունը և հակամարտությունը»

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հոկտեմբերի 20-ից 23-ը Ծաղկաձորում կազմակերպում է  մեդիագրագիտության դպրոց «Մեդիագրագիտությունը և հակամարտությունը» թեմայով։

Դպրոցը նախատեսված է պատմության և հասարակագիտության առարկաների ուսուցիչների և ոչ ֆորմալ կրթության դասավանդողների համար, որոնք անդրադառնում են կոնֆլիկտների թեմային։

Ինչո՞ւ է կարևոր մեդիագրագիտությունը հակամարտությունների համատեքստում

Հակամարտությունների ժամանակ մեդիան կարող է ազդել հասարակության ընկալումների և վերաբերմունքի վրա՝ տարածելով ապատեղեկատվություն, քարոզչություն և ատելության խոսք։ Մեդիագրագիտության դպրոցը ուսուցիչների համար կարևոր միջավայր է՝ հասկանալու մեդիայի ազդեցությունը հակամարտությունների ընկալման վրա և այդ թեմաները դասավանդման մեջ պատասխանատու ու քննադատական մոտեցմամբ ներառելու համար։

Մեդիագրագիտության դպրոցը կօգնի

  • Զարգացնել մեդիայի վերլուծության, փաստերի ստուգման և թվային անվտանգության հմտությունները։
  • Հասկանալ մեդիայի դերը հակամարտությունների ներկայացման և ընկալումների ձևավորման գործում։
  • Ճանաչել ապատեղեկատվությունն ու մանիպուլյացիաները, այդ թվում՝ ատելության խոսքը։
  • Մեդիագրագիտությունը ինտեգրել դպրոցական առարկաների ծրագրերում՝ պետական չափորոշչի պահանջներին համապատասխան։
  • Մշակել դասի պլաններ և գործնական առաջադրանքներ՝ մեդիագրագիտության և հակամարտությունների թեմաներով։
  • Ուսումնասիրել ոչ բռնի հաղորդակցության սկզբունքները։

Վերապատրաստման դասընթացը կվարի Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի մասնագիտական թիմը տեղացի փորձագետների ներգրավմամբ։

Մասնակցության պայմաններ

Մեդիագրագիտության դպրոցը կանցկացվի հոկտեմբերի 20-ից 23-ը Ծաղկաձորի «Սթոունհենջ» հյուրանոցում։ Մասնակցությունն անվճար է, կեցության ծախսերը հոգում են կազմակերպիչները։

Մասնակցության համար պետք է դիմել՝ լրացնելով առցանց հայտը։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 25-ն է։

Մանրամասների համար զանգահարել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ․ 010583620 կամ գրել ՄՆԿ մեդիագրագիտության մասնագետ Անի Եղիազարյանին [email protected] էլ փոստի հասցեով։


Դասընթացն անցկացվում է «Որակյալ լրագրությունը՝ հակամարտությունների վերափոխման գրավական» ծրագրի շրջանակում: Ծրագիրն իրականացվում է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ։  



Leave a Reply