Դրամաշնորհի հնարավորություն լրատվամիջոցների համար

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է դրամաշնորհների մրցույթ հայաստանյան լրատվամիջոցների համար, որի նպատակն է Ուկրաինայում ընթացող պատերազմին առնչվող թեմաների լուսաբանումը։

Ծրագիրն ուղղած է աջակցելու լրատվամիջոցներին մեկնել Ուկրաինա պատերազմի հումանիտար հետևանքները Հայաստանի լսարանին ներկայացնելու համար։ Լուսաբանման թեմաները կարող են ներառել, բայց ոչ սահմանափակվել հետևյալով՝  պատերազմի հետևանքներ, այդ թվում տնտեսական, հանրության տարբեր խմբերի՝ այդ թվում փախստականների, տեղահանվածների  խնդիրներ, սոցիալական, կրթական, մշակութային խնդիրներ և այլն։

Մրցույթի արդյունքում ընտրվելու է առավելագույնը 2 լրատվամիջոց; յուրաքանչյուրը կստանա ֆինանսավորում մինչև 2 մլն դրամի չափով։

Մրցույթին կարող են մասնակցել այն լրատվամիջոցները, որոնք ունեն լրատվական, վերլուծական բաժիններ, միջազգային խնդիրների և հակամարտությունների, դրանց հետևանքների լուսաբանման փորձ։

Գործուղվող լրագրողները պետք է ունենան առնվազն 3 տարվա լրագրողական փորձ, տիրապետեն լրագրողների անվտանգության կանոններին, ինչպես նաև իրազեկ լինեն Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին, տիրապետեն օտար լեզուների։ Լրատվամիջոցը պետք է կապ հաստատի Ուկրաինայում կամ այլ երկրում գտնվող գործընկերների հետ, անհրաժեշտության դեպքում հավատարմագրվի։

Դիմելու համար անհրաժեշտ է  լրացնել հայտադիումը։

Նախնական ընտրությունն անցած լրատվամիջոցների ներկայացուցիչները կհրավիրվեն հարցազրույցի:

Նախապատվությունը կտրվի այն լրատվամիջոցներին, որոնց գաղափարները կլինեն բազմակողմանի, արդիական և իրագործելի։ Դրամաշնորհը պետք է իրականացվի 2022 թվականի նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին։

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2022թ-ի նոյեմբերի 7-ն է։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ծրագրի ղեկավար Մանե Գրիգորյանին՝ գրելով [email protected] էլ․ հասցեին կամ զանգահարելով 095 583635 հեռախոսահամարով։


Դրամաշնորհային ծրագիրն իրականացվում է  է շվեյցարական «HEKS/EPER» և գերմանական «Brot für die Welt» բարեգործական հիմնադրամների աջակցությամբ իրականացվող «Հակամարտությունների լուսաբանում․ լրագրողների գիտելիքների  և հմտությունների ամրապնդում» ծրագրի շրջանակում:

 

 



Թողնել պատասխան