Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ

«Լրատուն» նախագծի երրորդ ցուցահանդեսը կրում էր «Առանց գրաքննության. ճակատագրական 8-երի մեդիադրամաներ՝ 1988, 1998, 2008, 2018» խորագիրը։

Այն ներկայացնում է վերջին տասնամյակներին մեդիայում պրոպագանդայի, արտաքին ու ներքին վերահսկողության, ԶԼՄ-ների ու լրագրողների հանդեպ ճնշումների ու բռնության առավել ցայտուն օրինակները։

«Լրատուն» նախագծի ղեկավար Վահրամ Մարտիրոսյանի խոսքով 1988-ին, 1998-ին, 2008, 2018-ին տեղի են ունեցել հասարակական ցնցումներ, որոնք հանգեցրել են նաև մեդիայի արմատական փոփոխության։

«Մեր ցուցահանդեսը ներկայացնում է դրամատիկ օրինակներ, թե ինչպես է ճաք տալիս սովետական գրաքննությունը, բայց հետագայում, արդեն անկախ Հայաստանում, փակվում են թերթեր ու հեռուստատեսություններ, ծեծվում լրագրողներ, ազգային արժեքների շահարկմամբ ստեղծվում նոր պրոպագանդիստական կաղապարներ։ Ցուցահանդեսը մի համառոտ ուղեցույց է տարբերելու անաչառ լրատվությունը կողմնակալից, կաշառված մեդիան անկախ լրատվամիջոցից»,- ասում է նախագծի ղեկավարը։

«Լրատուն» մեդիա թանգարանը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

 



Leave a Reply