Մասնագիտական վերականգնողական Ճամբար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպում է Մասնագիտական վերականգնողական ճամբար Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված լրագրողների, ինչպես նաև մեդիա բովանդակություն ստեղծող այլ անձանց համար։   

Ճամբարի ընթացքում մասնակիցները հնարավորություն կունենան հանդիպելու մեդիա փորձագետների, քաղաքագետների, հոգեբանների, գործընկեր լրագրողների հետ, կունենան տարածք կիսելու սեփական փորձը և քննարկելու իրավիճակն ու ոլորտում իրենց հետագա անելիքը։ Ճամբարի շրջանակում կանցկացվեն նաև մասնագիտական վարպետանոցներ, կներկայացվեն աշխատանքային գործիքներ։

Ճամբարն անցկացվելու է նոյեմբերի 1-5-ը։ 

Ճամբարի քննարկման և ուսումնասիրման հիմնական թեմաներն են՝ 

  • Արցախից տեղահանվածների խնդիրները,  
  • Լրագրողների անվտանգության խնդիրները,
  • Թվային անվտանգությունը, 
  • Զգայուն թեմաների Էթիկան և պատասխանատվությունը, 
  • Մարդու իրավունքների հիմնահարցերը,
  • Հոգեկան առողջության հարցերը ճգնաժամային իրավիճակներում

Ճամբարի մասնակիցները

  • Կքննարկեն իրենց նոր գաղափարներն ու դրանք իրագործելու մեթոդները մասնագետների հետ,  
  •   Հնարավորություն կունենան դիմելու դրամաշնորհային ծրագրի՝ իրենց   նախագծերն իրագործելու համար։ Այդ նպատակով ժամանակ կհատկացվի թեմաների, գաղափարների, դրամաշնորհին դիմելու ձևերի քննարկման համար։  

Ճամբարը նախատեսված է մինչև 15  մասնակցի համար։

Ովքեր կարող են դիմել

Արցախից բռնի տեղահանված լրագրողները, բլոգերները, փոդքասթերները և սոցիալական ցանցերում մեդիա բովանդակություն ստեղծողները, որոնք լուսաբանում են   ներկա իրադարձությունները։   

Դասընթացին դիմելու կարգը

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը։ 

Վերջնաժամկետ 

Դասընթացին դիմելու վերջնաժամկետը 2023-ի հոկտեմբերի 25-ն է։ 

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել Արփի Բեքարյանին՝ [email protected] էլ հասցեով։ 


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից։ 



Leave a Reply