- April 15, 2021
- Posted by: admin
- Category: Նորություններ
Արդեն 3 տարի է, ինչ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փոդքասթի մշակույթը տարածում է Հայաստանում։ «Լսիր ինձ հիմա․ Հայաստանում փոդքասթինգի մշակույթի զարգացում» ծրագրի շնորհիվ ստեղծվել է փոդքասթերների համայնք։ Արվեստագետներ, երաժիշտներ, խմբագիրներ և այլ մասնագիտության տեր մարդիկ բովանդակություն են ստեղծում՝ ձայնային ստորիթելինգով։
Ներկայացնում ենք «Լսիր ինձ հիմա» ծրագրի փոդքասթերների մասին պատմող 5 տեսանյութ, որոնք խոսում են փոդքասթինգի առաձնահատկությունների և ընձեռած հնարավորությունների մասին։
«Փնթի Խողովակ» փոդքասթը միավորում է այլընտարքային երաժշական համայքները՝ լսելի դարձնելով ընդհատակային մշակույթի ձայնը, քննարկելով երիտասարդներին հուզող թեմաներ։ Արեգը կարծում է որ իրական քննարկման միջոցով կհաղթահարվեն արխայիկ հասարակության կողմից ընդունված նորմերը՝ մշակույթի, ապրելակերպի և ազատությունների մասին:
«Ինձ համար փոդքասթը խոհանոցային աբստրակտ խոսակցություններն են, որոնց մեջ ջերմություն ու իմաստություն ես զգում։ Գուցե այդ իմաստությունը չկա, բայց այդ պահին տվյալ խոսքը կարևոր ու հարազատ է դառնում։ Մարդիկ իրենց մասին են պատմում։ Ինձ այդ զգաղոցություններն են հետարքրքիր, ու ես այդտեղ եմ «Սեղմում»։ Ու այդ երկար զրույցներում նոր բաներ եմ իմանում, չնայած գուցե այդ մարդկանց 10 տարի գիտեմ»,- փոդքասթի վրա աշխատելու ստեղծագործական պրոցեսի մասին պատմում է Արեգ Առաքելյանը։
«Շունչ»-ի հեղինակ Կուշանե Չոբանյանը տեսանյությում պատմում է փոդքասթի ընձեռած ազատության մասին։ Նա իր ձայնային պատմություններով թույլ է տալիս ունկնդրին լսել բոլոր զգայարաններով և պատկերացնել հերոսներին՝ առանց պատկերներ պարտադրելու։
Արամ Պետրոսյանը լսողության և լսողական խնդիրներով ապրելու մասին գիտի դեռ մանկուց։ Թեմայով փոդքասթ անելը նրան օգնել է ավելին իմանալ, գտնել աջակիցների, ստեղծել համայնք, ոգևորել և իրազեկել, սովորել ասելիքը պատմելու նոր ձևեր։
«ԵՐԵՎԱՆ քաղաքի փոդքասթ»-ը խոսում է Երևանի ու երևանցիների մասին. ինչով է ապրում քաղաքը, ովքեր են կերտում նրա ներկան ու ապագան։ Տեսանյությում Երևան ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը պատմում է, թե ինչ հնարավորություններ է տալիս փոդքասթը՝ բրենդի առաջխաղացման համար։
«Փոդքասթը հիանալի գործիք է եղած բրենդը հարստացնելու համար։ Փոդքասթի շնորհիվ մենք պատմում ենք նոր լույս տեսած համարի մասին, զրուցում ենք տարբեր ոլորտներից մարդկանց հետ, ովքեր առաջին դեմքից պատմում են երևույթների, իրադարձությունների մասին, որոնք ազդել են Երևանի կամ երևանցիների վրա։ Այսինքն մեր թեման նույնն է՝ Երևանը և դրա մարդիկ։ Ուղղակի փոդքասթի ֆորմատը նոր լսարան գտնելու հնարավորություն է տալիս»,- ամսագրի գլխավոր խմբագիր Արտավազդ Եղիազարյանը։
«Երևան» ամսագրի 60-րդ համարը նվիրված է փոդքասթինգի բումին, հայկական ռադիոյի պատմությանը։ Այստեղ կգտնեք այն ամենն, ինչ պետք է իմանալ ձայնային մեդիայի վերածննդի մասին։
«Ձայնավոր Լոբի» փոդքասթի հեղինակ Նինա Բաղդասրյանը խորհուրդ է տալիս նկատել, որ ձայնային մեդիան սպառվում է աղմկոտ տեղերում։ Փոդքասթերները սա պետք է հաշվի առնեն գրավիչ ձայնային պատումներ ստեղծելիս։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ: