Փաստերի ստուգման դասընթաց սկսնակների համար

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը հայտարարում է փաստերի ստուգման լրագրության դասընթաց սկսնակների համար՝ իր media.am կայքի Ստուգված է բաժնի աշխատակազմը համալրելու հնարավորությամբ։

Դասընթացի մասնակիցները կընտրվեն մրցութային կարգով։ Դիմել կարող են ինչպես լրագրողներ, այնպես էլ ուսանողներ, հետազոտողներ, որոնք

  • ծանոթ են հայաստանյան լրատվական, տնտեսական և քաղաքական դաշտին,
  • կարևորում են փաստերը,
  • ունեն հետազոտական/հետաքննական հմտություններ,
  • գիտեն տեքստի հետ աշխատել
  • հետևողական են և ուշադիր
  • պատրաստ են սովորել։

Արդյունքում մասնակիցները

  • կծանոթանան փաստերի ստուգման գործիքներին և մեխանիզմներին,
  • կսովորեն պարզ ներկայացնել բարդ տեղեկությունը,
  • կհանդիպեն տեղական և միջազգային լավագույն փորձագետներին,
  • կստանան am կայքի փաստերի ստուգման թիմին միանալու հնարավորություն։

Դասընթացը տեղի կունենա 2022թ․ սեպտեմբերի 7-9-ը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գրասենյակում (Երևան, Արշակունյաց պող. 3, 3-րդ հարկ):

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել և ուղարկել հետևյալ հայտադիմումը մինչև օգոստոսի 30-ը։

Դասընթացի աշխատանքային լեզուն հայերենն է։

Ընտրված դիմումատուների մասնակցությունը բոլոր դասերին պարտադիր է։ Դասընթացը անցկացման ժամերն են 11:00-ից 17:00-ն։

Դասընթացին մասնակցությունը անվճար է։ Մարզերից մասնակիցները կստանան կացության և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Գեղամ Վարդանյանին՝ [email protected]  էլ․փոստի հասցեով կամ 095 583608 հեռախոսահամարներով։



Թողնել պատասխան