- 20 Նոյեմբերի, 2018
- Posted by: admin
- Category: Հնարավորություններ


Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը փնտրում է լրագրողների, հաղորդակցության մասնագետների, հետազոտողների՝ կազմակերպության media.am կայքի լրագրողական թիմը համալրելու նպատակով։
Հավակնորդ թեկնածուն պետք է
— լավ ծանոթ լինի հայաստանյան լրատվական և քաղաքական դաշտին,
— ծանոթ լինի փաստերի ստուգման համաշխարհային ու տեղական փորձին և տեխնոլոգիաներին,
— տիրապետի հայերեն, անգլերեն ու ռուսերեն լեզուներին,
— կարողանա աշխատել տվյալների բազաների հետ,
— կարողանա հետազոտություն իրականացնել, ունենա հետաքննական հմտություններ,
— կարողանա պարզ սխեմաներով ներկայացնել բարդ տեղեկությունները:
Հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև նոյեմբերի 26-ը ուղարկել մասնագիտական կենսագրությունը [email protected] էլ. հասցեին: Հարցերի դեպքում դիմել Media.am կայքի գլխավոր խմբագիր Գեղամ Վարդանյանին՝ 010 58 36 20 (125) համարով:
Աշխատանքը ենթադրում է կես դրույք զբաղվածություն։ Նախնական ժամկետը 3 ամիս է՝ երկարացման հնարավորությամբ։