Պատմություններ թվերի հետևում. տնտեսական լրագրության դպրոց

Եթե ցանկանում եք հմտանալ տնտեսական թեմաների լուսաբանման մեջ, այս հայտարարությունը ձեզ համար է։ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը սկսում է տնտեսական լրագրության հեռավար դպրոց, որը կմեկնարկի այս ամռանը։

Ինչու՞ է  սա կարևոր

Մեդիայի օրակարգում առաջնային թեմա է դառնում տնտեսությունը, և լրագրողները երբեմն առնչվում են ոլորտային բարդ հարցերի հետ։ Լրագրողական ամենահետաքրքիր պատմությունները հաճախ հենց թվերի ու հաշվարկների հետևում են թաքնվում։ Այս ամենի մեջ կողմնորոշվելու և ճշգրիտ փաստեր ներկայացնելու համար լրագրողին տնտեսության մասին հիմնավոր գիտելիք է անհրաժեշտ։

Ինչո՞ւ մասնակցել

Մասնակցելով այս դասընթացին`դուք․

  • կստանաք տնտեսական լրագրողի մասնագիտացում,
  • կծանոթանաք ոլորտի լավագույն մասնագետների հետ,
  • կլսեք միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում աշխատող տնտեսական լրագրողների,
  • կաշխատեք լրագրողական տարբեր ժանրերով և ձևաչափերով (հեռուստատեսային ռեպորտաժ, թոք շոու, վերլուծություններ, բացատրական նյութեր, ինֆոգրաֆիկա, մուլտիմեդիա),
  • հնարավորություն կունենաք ստանալու դրամաշնորհ և իրագործելու ձեր անհատական մեդիա նախագծերը։

Ի՞նչ ենք սովորելու

Սկսելու ենք տնտեսության և բիզնեսի աշխատանքը հասկանալու հիմնական թվերից ու հասկացություններից, ավարտելու ենք ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ, մակրո և միկրո տնտեսական գործընթացներ ուսումնասիրելով։

Ուսուցումը կազմակերպվելու է մի քանի փուլով․

  • 1-ին փուլում մասնակիցները ստանալու են բազային գիտելիք, որն անհրաժեշտ է տնտեսական և ֆինանսական թեմաները գրագետ մեկնաբանելու համար՝ տնտեսության կառուցվածք, ոլորտներ, հարկեր, վարկեր, արտաքին առևտուր, բիզնես միջավայր, թափանցիկ կառավարում և այլն։ Սովորելու ենք հասկանալ թվերը, ֆինանսական հաշվարկներն ու հաշվետվությունները, օգտվել տվյալների բազաներից։

  • 2-րդ փուլում կենտրոնանալու ենք տնտեսական թեմաների լուսաբանման առանձնահատկություննների վրա՝ ինչպես կապել տնտեսությունն ու ֆինանսները մարդու կյանքի և առօրյայի հետ, այս թեմայով լրագրությունը դարձնել ուշագրավ ու հասկանալի տարբեր տարիքի ու զբաղմունքի մարդկանց համար, խոսել լսարանի հետ պարզ և մատչելի օրինակներով։ Սովորելու ենք նաև հավաքել և համադրել տվյալներն ու թվերը, կառուցել վիզուալ գրաֆիկներ, պատկերներ, աշխատել տեքստի վրա, ստեղծել մուլտիմեդիա պատմություններ և ստորիթելինգ։

  • 3-րդ փուլում ավելի խորը, մասնագիտական քննարկումներ ենք կազմակերպելու տարբեր ոլորտային խնդիրների շուրջ՝ տնտեսական մենաշնորհները և մրցակցային միջավայրը, վիճակագրությունը և մանիպուլյացիաները, ֆինանսավարկային ոլորտի կայունությունն ու կենտրոնական բանկի դերը։

  • 4-րդ փուլում  հայտարարվելու է դրամաշնորհային մրցույթ ուսումնական ծրագրի մասնակիցների համար։ Լավագույն գաղափարներ առաջարկած չորս լրագրող  ստանալու են մասնագիտական և ֆինանսական աջակցություն՝ աշխատելու ակտուալ թեմայով և նոր մատուցմամբ լրագրողական պատմությունների վրա։

Ինչպե՞ս  է կազմակերպվելու

Դպրոցի ընդհանուր տևողությունը 3 ամիս է, դրամաշնորհային նախագծերի իրականցման համար կտամադրվի ևս մեկ ամիս լրացուցիչ ժամանակ է։  Ամեն շաբաթ կազմակերպվելու է 2 դաս։ Ընթացքում լինելու են նաև գործնական առաջադրանքներ։ Մեկ փուլից մյուսին անցնելու համար մասնակիցները հանձնելու են գիտելիքի ստուգման օնլայն թեստ։
Համավարակի հետ կապված սահմանափակումներից ելնելով՝ տնտեսական լրագրության դպրոցի դասերը սկսվելու են հեռավար՝ օգտագործելով առցանց ուսուցման տարբեր գործիքներ (վեբինարներ, օնլայն առաջադրանքներ, թեստեր և այլն)։ Իրավիճակի բարելավման դեպքում հնարավոր է՝ կազմակերպվեն նաև առկա դասեր և հանդիպումներ

Ովքե՞ր են դասավանդելու

Տնտեսական դպրոցը վարելու են փորձառու տնտեսագետներ ու լրագրողներ։ Լինելու են նաև վարպետանոցներ միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներում աշխատող լրագրողների հետ։

Ովքե՞ր կարող են դիմել

Դիմել կարող են․
– տնտեսական թեմաներ լուսաբանող և/կամ
ոլորտի նկատմամբ հետաքրքրություն ունեցող լրագրողները,
– տնտեսական լրագրությամբ զբաղվել ցանկացող ուսանողները։
Լրագրողական փորձն ու տնտեսական թեմաներով նյութեր ունենալը կդիտվի որպես առավելություն։

Ինչպե՞ս  դիմել

Դասընթացն անվճար է։ Դպրոցին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել հետևյալ հայտադիմումը մինչև 2020թ-ի հուլիսի 10-ը։ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել Մարինե Քոչարյանին՝ [email protected] էլ․փոստի հասցեով կամ զանգահարել +374 95 583 635 հեռախոսահամարին։

Տնտեսական լրագրության դպրոցը  կազմակերպվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:



Leave a Reply