Խորհրդատվական աշխատանքի հայտարարություն

 

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության է հրավիրում հետևյալ փորձառություն ունեցող մասնագետներին գործընկեր լրատվամիջոցներին նպատակային խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու համար՝

  • Մուլտիմեդիա նախագծերի խմբագիր-պրոդյուսեր,
  • Թվային մարքեթինգի մասնագետ (SEO, SMM և այլ ոլորտների իմացությամբ);

Վերոնշյալ մասնագետներն իրենց մասնագիտացմանը համապատասխան պետք է համագործակցեն և աջակցեն գործընկեր լրագրողական կազմակերպությունների, լրատվամիջոցների աշխատանքին, մասնավորապես՝

  • մուլտիմեդիա պատմությունների, նոր լրագրողական ձևաչափերի ստեղծմանը; ստեղծագործական և նորարական լուծումների կիրառմանը;
  • որոնողական համակարգերում, սոցիալական ցանցերում գործընկեր լրատվամիջոցների կայքերի, ստեղծված բովանդակության առաջխաղացմանը՝ նպաստելով լսարանի ներգրավմանը;

Աշխատանքի նկարագրություն․

Առավելագույնը՝ 40 աշխատանքային օր
Աշխատանքի ժամկետը՝ 01 դեկտեմբեր, 2023 – 01 նոյեմբեր, 2024
Մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի աշխատանքային գործառույթներն են՝

  • ուղղորդել կառուցվածքի, ձևաչափի, ընտրված գործիքների հարցերում, աջակցել նախագծերի իրականացմանը, նորարարական և ստեղծագործական մոտեցումներին՝ համագործակցելով ծրագրային թիմի հետ, խմբագրել նյութերը;
  • իրականացնել նախագծերի մշտադիտարկում,
  • մեկնել մարզային գործուղումների (եթե լրատվամիջոցը գտնվում է մարզում),
  • ներկայացնել գրավոր հաշվետվություն ծրագրի համակարգողին:

Թվային մարքեթինգի մասնագետի աշխատանքային գործառույթներն են՝

  • քննարկել ծրագրային նախագծերի նյութերի տարածման մեխանիզմները, տրամադրել խորհրդատվություն,
  • ուղղորդել լրատվամիջոցի ստեղծած բովանդակության օպտիմիզացիայի հարցերում՝ մշակելով աշխատանքային ռազմավարություն,
  • աջակցել բովանդակություն ստեղծողներին և մշակողներին՝ ապահովելու SEO և SMM ռազմավարության/փորձի կիրառումը բովանդակության ստեղծման բոլոր փուլերում։

Ներկայացվող պահանջներն են՝

  • բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում,
  • առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ,
  • յուրաքանչյուր մասնագիտությանը առնչվող գիտելիքների և հմտություների իմացություն (մուլտիմեդիա հրապարակումներ պատրաստելու և տարածելու, նորարարական գործիքների կիրառման հմտություններ; SEO, SMM և այլ թեմատիկ գործիքների, որոնողական համակարգերի ալգորիթմների և վարկանիշային գործոնների իմացություն և այլն),
  • Հայաստանի ներքաղաքական զարգացումների, մարզային խնդիրների և մեդիադաշտի իմացություն,
  • հայերենի գերազանց իմացություն (անգլերենը կդիտվի առավելություն),
  • քննադատական մտածողություն, կազմակերպչական և հաղորդակցման հմտություններ, տարբեր խմբերի և լսարանների հետ համագործակցելու հմտություններ:

Մասնագետներն աշխատելու են նախապես հաստատված ժամանակացույցով: Հաշվետու են ծրագրի պատասխանատուին:

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

  • Ինքնակենսագրական/CV/,
  • Ուղեկցող նամակ, որը պետք է ներառի
  1. մուլտիմեդիա աշխատանքի 3 օրինակ (մուլտիմեդիա խմբագիր-պրոդյուսերի համար)
  2. թվային մարքեթինգի աշխատանքային պորտֆոլիո (SEO/SMM մասնագետների համար)։

Փաստաթղթերն ուղարկել ծրագրի համակարգող Մարիամ Գրիգորյանին հետևյալ էլ․հասցեով` [email protected]։

Դիմելու վերջնաժամկետն է 2023 թվականի նոյեմբերի 28-ը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ծրագրի պատասխանատուին՝ նամակ գրելով նշված էլ․հասցեին կամ զանգահարելով 095 58 36 09 հեռախոսահամարով։



Leave a Reply